ԱՄՆ կոնգրեսականները ցավակցել են Արցախում ականի պայթյունից զոհվածների հարազատներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

ԱՄՆ կոնգրեսականները ցավակցել են Արցախում ականի պայթյունից զոհվածների հարազատներին

20:35 30.03.2018

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամները  հայտարարությամբ են հանդես եկել Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելու ընթացքում ականի պայթյունի միջադեպի կապակցությամբ, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենկ  Փալոնն ընդգծել է, որ չնայած ականների վնասազերծման ժամանակ առկա մշտական վտանգին՝ խորը մտահոգություն է ապրել, երբ լսել է ողբերգական միջադեպի մասին:

«Ես ցավակցություն եմ հայտնում զոհված անձանց ընտանիքներին: Արցախը կարող է արագ հաղթահարել տեղի ունեցածի հետևանքները: Ես հույս եմ հայտնում, որ այս իրադարձությունը լույս կսփռի շատ կարևոր աշխատանք իրականացնող կազմակերպությունների վրա, ինչպիսին է Halo trust-ը: Իսկ ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն և պետք է առավելագույնս անվտանգ լինեն»,- ասել է Փալոնը:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը նշել է, որ խորը ցավ է ապրել՝ լսելով ականազերծման աշխատանքներ իրականացնելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Ցավակցում եմ զոհերի ընտանիքին, ընկերներին և հարազատներին, իմ աղոթքներում են: Արցախի ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի կործանարար հետևանքները: Ես խոստանում եմ շարունակել իմ աջակցությունը HALO trust-ին և Արցախին»,- նշել է Սփիերը:

Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն էլ ընդգծել է, որ ցավում է ականի պայթյունի հետևանքով զոհված և վիրավորված անձանց համար, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ են դրել ուրիշների անվտանգությունն ապահովելու համար:

«Նրանց զոհաբերությունը երբեք չի մոռացվի: Այս ողբերգությունը ևս մեկ հիշեցում է տարածաշրջանում առկա վտանգի մասին, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի հասնենք նրան, որ մարդիկ այդտեղ ապրեն առանց նման պատահարների զոհ դառնալու վախի»,- ասել է Վալադաոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

BACK_TO_TOP