Հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե՛ իմ, թե՛ վստահորդներիս լիակատար աջակցությունը. փաստաբան Վահե Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե՛ իմ, թե՛ վստահորդներիս լիակատար աջակցությունը. փաստաբան Վահե Գրիգորյան

19:54 11.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հրապարակված ձայնագրության մասին և պարզաբանել, թե ինչ հիմքով է այնտեղ իր անունը հնչում:

Գրառումը ներկայացնում ենք ստորև՝

«Սիրելի ընկերներ

Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաև իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի խոսակցության այն հատվածը, որը վերաբերվում էր ինձ:

“ՍԽ – Ընգեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:
ԱՎ – Ահա, ահա:
ՍԽ – Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի:
ԱՎ – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ թող խոսա:
ՍԽ – Հա, Վահեն կխոսա ախպեր ջան: Որպես փորձագետ նաև ինքը Եվրադատարանում ա չէ ներկայացնում:”

Թեկուզև այս հատվածը առանձնապես չի քննարկվում մամուլում, սակայն այս կապակցությամբ հրապարակային պարզաբանումներ տալու անհրաժեշտություն զգում եմ, քանի որ մարդկանց մոտ կարող են բնականորեն հարցեր առաջանա այս հատվածի վերաբերյալ:

Ինքս, որպես այս գործով 2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված սպանությունների մասով ներգրավված եմ այս քրեական գործում որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ: Միաժամանակ նաև ես հանդիսանում եմ տուժողների ընտանիքների ներկայացուցիչը ՄԻԵԴ ներկայացված նրանց դիմումի շրջանակներում: Եվ այս երկու կարգավիճակներն էլ պահպանում եմ առ այսօր:

Ես ոչ միայն Ս. Խաչատրյանի կողմից նշված մեկ օր (չգիտեմ որ օրվա խոսակցություն է, այդ պատճառով էլ չեմ կարող հստակ ամսաթիվ նշել), այլ մի շարք անգամներ հանդիպումներ եմ ունեցել վստահորդներիս և ընդհանուր գործին վերաբերվող հարցեր քննարկելու համար, որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ:
Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից և ՀՔԽ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի և տուժողների իրավահաջորդների անունից:

Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը՝ նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար: Դրանք մասնավորապես եղել են մեր` ՄԻԵԴ ներկայացված դիրքորոշումները, որը ես զարմանքով հենց պարոն Ս. Խաչատրյանից տեղեկացել էի, որ բացակայում են գործից, մինչդեռ կառավարությունը ՄԻԵԴ-ից այդ փաստաթղթերը վաղուց պաշտոնապես ստացել էր: Նմանապես եւ փաստաթղթերի լայնածավալ փաթեթ ստանալու ՀՔԾ կողմից մեր ներկայացրած միջնորդությունը կամ խնդրանքը երբեք անհետևանք չի մնացել:

Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել և համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների:

Ես չգիտեմ, թե այդ խոսակցության մեջ նշված իմ հանդիպումը երբ է եղել, որպեսզի հասկանամ, թե ինչ, կամ որ ելույթիս մասին է խոսքը, բայց հաստատապես կարող եմ ասել, որ այդ ես եմ, որ կարող եմ այս գործի շրջանակներում որևէ պաշտոնյայի արգելել իմ վստահորդներին կամ նրանց գործին վերաբերող որևէ հանգամանքի վերաբերյալ արտահայտվել կամ չարտահայտվել: Նույնը վերաբերում է նաև ՀՔԾ պետին: Չնայած և՛ իմ, և՛ պարոն Ս. Խաչատրյանի երկարաժամկետ ընկերական հարաբերություններին, որոնց սկիզբը դեռևս մեր ուսանողական տարիներից է, ես այս գործի շրջանակներում հատկապես որևէ անձնական հարաբերության տուրք տալու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ` ինքս իմ առջև որևէ բարոյական իրավունք:

Գուցեև իր խոսքը կարող է կասկածի տեղ տալ, որից հնարավոր լիներ մտահանգել, որ ես կատարել եմ հրապարակում ՀՔԾ պաշտպանելու համար վերջինիս առաջարկով, ապա ասեմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ այդ ոչ թե ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանն է ինձ առաջարկել երբևէ խոսել նախաքննության մարմնի գործողությունների, պաշտպանության կողմից պաշտպանական գծի, գործով մեղադրանքների, այս գործի քաղաքական և իրավական ասպեկտների մասին, այլ այդ ես եմ արել և անելու հընթացս այնքան, որքան որ դրա անհրաժեշտությունը կլինի: Եվ ինձ համար սա չունի այլընտրանք, քանի որ իմ վստահորդների հարազատների խախտված իրավունքների գործին վերաբերող առաջընթացը իրականություն է դարձել հենց այն ՀՔԾ սույն գործով ներգրավված կազմի խմբի կողմից, որի հետ մենք համագործակցում ենք, և դրան օժանդակող ԱԱԾ ուղեկցող:

Ամփոփեմ, որ ես վստահորդներիս անունից աջակցել և իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում օժանդակել եմ նախաքննության մարմնին և, անհրաժեշտության դեպքում նաև` դատախազության մարմիններին: Դա տեղի է ունեցել ոչ միայն գրավոր դատավարական փաստաթղթեր տրամադրելով, միջազգային իրավունքի կարգավորումների մասին մեր դիրքորոշմամբ դատավարական գործընթացներին մասնակցելով, այլ նաև հենց դատավարական գործընթացին ուղիղ միջամտությամբ` վճռաբեկ բողոք ներկայացնելով և հայտնի կալանքի գործին ուղղակի մասնակցելու միջոցով:

Հ․Գ. Ես չեմ կարող շատ ծավալվել այն վտանգների և ծանր աշխատանքի մասով, որին հանդիպում են այս գործով ՀՔԾ և ԱԱԾ անձնակազմերն այս գործով, բայց առնվազն արդեն երկու դատավորի կողմից (ՍԴ նախկին անդամի և երբեմնի անվտանգության մարմինների ղեկավար Վ. Պողոսյանի և կալանքի գործը քննած դատավոր Վ. Մարգարյանի) կողմից իրենց անվտանգության վերաբերյալ հնչեցրած մտահոգություններն արդեն իսկ ցուցիչ պետք է լինի առ այն, թե ինչ վտանգավոր գործով են զբաղվում այս մարդիկ: Եվ որպես այդպիսին, և հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե՛ իմ, թե՛ վստահորդներիս լիակատար աջակցությունը և առանց սեթևեթանքի:

Հ․Հ․Գ. Ես նույնիսկ պահպանության ծառայությունից չեմ օգտվում և հրաժարվում եմ զենք կրել այս ողջ ընթացքում: Այդ ինչը, ըստ ոմանց, պետք է ինձ համար որևէ ազդեցության հետևանք առաջացնի, որ ինքս իմ վստահորդների շահերի հաշվին որևէ մեկի հետ համագործակցեմ, ինչպես վերջերս որոշ հայտնի լրատվական շրջանակներ և նրանց սատելիտներ տարածում էին: Իսկ եթե իմ անելիքը բխելու է իմ վստահորդների շահերից, ապա կներեք, այ այդ շահերի պաշտպանության նպատակով ես ձեռնպահ չեմ մնալու որևէ օրինական գործողությունից, թեկուզև այն իմ հեղինակության վրա ոչ միանշանակ անդրադառնա. նրանց իրավունքների պաշտպանությունն իմ հեղինակության սնելու միջոց չի, անհրաժեշտության դեպքում` հակառակը»,- գրել է Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

BACK_TO_TOP