Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
13:43:29
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+15.09 oC

Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին․ Միրզոյան

13:21 11.06.2024

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով.

«Փոխպերտքարտուղար Օ՛Բրայեն,

հարգելի՛ գործընկերներ,

Մեծ հաճույքով եմ ողջունում Ձեզ և ԱՄՆ-ի պատվիրակությանը այստեղ՝ Երևանում, անցկացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ հանդիպումը։

Այսօրվա հանդիպումը մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ևս մեկ արտահայտությունն է, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի և ԱՄՆ միջև զարգացող գործընկերությանը։

Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին, Հայաստանի կառավարությունը վճռական է հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանն, ամրապնդել համապատասխան պետական ​​ինստիտուտները՝ ապահովելու օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը:

Այս համատեքստում, վերջին տարիներին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մեր ակտիվ մասնակցությունը Հայաստանի հանձնառության և ներգրավվածության վառ դրսևորումներից մեկն է՝ միտված առավել ամուր ժողովրդավարության կառուցմանը, որը կլինի բավականաչափ դիմակայուն՝ դիմագրավելու և հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Ես հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, լիովին աջակցում և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարական երկրները կարող են արդյունքի հասնել:

Եվ հաջողության հասնելու համար, մենք պետք է խորացնենք բազմաոլորտ և տարբեր ուղղություններ ընդգրկող համագործակցությունը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով տնտեսության և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության, արդարադատության և օրենքի գերակայության ոլորտները: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Այս համատեքստում ցանկանում եմ հիշատակել 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը և համատեղ մամուլի հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունները։

Մենք նաև կարծում ենք, որ ՀՀ-ԱՄՆ ընդլայնված գործընկերությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին` հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։

Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է մեր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ:

Հարգելի՛ գործընկերներ, անդրադառնալով այսօրվա հանդիպման օրակարգին՝ մենք քննարկելու ենք կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտում համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ: Մենք արդյունավետորեն համագործակցել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հովանու ներքո ստեղծված երեք աշխատանքային խմբերի շրջանակներում՝ համապատասխան հանդիպումներ անցկացնելով 2023 թվականի ընթացքում: Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ Ռազմավարական Գործընկերության հանձնաժողովի մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը:

Ոլորտային համագործակցության մասով. այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկել աճող տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակներում և առևտրի հետագա ազատականացման նպատակով, ինչը կարող է ավելի մեծ բարգավաճում, տնտեսության զարգացման և այն ավելի դիմակայուն դարձնելու նոր հնարավորություններ տալ Հայաստանին։ Ես վստահ եմ, որ կան լրացուցիչ մեխանիզմներ և արդյունավետ գործիքներ՝ աջակցելու տնտեսության դիվերսիֆիկացմանը, և մենք կքննարկենք, թե ինչպես դրանք լավագույնս օգտագործել:

Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, էներգետիկայի դիվերսիֆիկացիան նույնպես մեր օրակարգի կարևոր բաղադրիչ է, և մենք կքննարկենք արդեն իսկ կատարված աշխատանքը և կդիտարկենք հեռանկարները, այդ թվում՝ միջուկային էներգիայի և վերականգնվող աղբյուրների ոլորտներում:

Պաշտպանական համագործակցության մասով. գոհունակությամբ պետք է նշեմ 2023թ. «Արծիվ գործընկեր» զորավարժության անցկացումը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ:
Կցանկանայի նաև ընդգծել արդարադատության և հանրային կառավարման բարեփոխումները և Հայաստանի հանձնառությունն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների համար ավելի ամուր, ավելի ապահով և առաջադեմ միջավայրի կառուցմանը: Մենք զգալի առաջընթաց ունենք, արդյունքները շոշափելի են ու տեսանելի։

Հարգելի՛ գործընկերներ, առանձնացրեցի մեր այսօրվա հիմնական առաջնահերթությունները, մինչդեռ համագործակցության ընդլայնման մեր հետաքրքրությունն իմ նշած ոլորտներից անդին է: Մեր առջև ունենք համապարփակ օրակարգ, և ես ակնկալում եմ արդյունավետ նիստի անցկացում: Վստահ եմ, որ մեր այսօրվա քննարկումներն էլ ավելի կամրապնդեն մեր գործընկերությունը և կխթանեն ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը:»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

17:30 09.04.2025

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել

17:23 09.04.2025

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել

«Լիվերպուլի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունը Թել Ավիվում հարձակման է ենթարկվել, գրում է The Sun-ը: Ապրիլի 6-ին անհայտ անձը մոտոցիկլով մոտեցել է իսրայելցի ֆուտբոլիստի տանը և ռումբ նետել դռան վրա: Բենայունը և նրա ընտանիքը չեն վնասվել: Նախկին ֆուտբոլիստը ենթադրում է, որ նրա վրա սխալմամբ են հարձակվել: «Սկզբում մտածեցի, որ գազի բալոն է և զանգահարեցի […] ...

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

17:17 09.04.2025

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Համաձայն Դատախազների միջազգային ասոցիացիայի կանոնակարգի` Գործադիր կոմիտեի անդամը նշանակվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով: Ընդհանուր ժողովի հերթական հանդիպումը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին՝ Սինգապուրում, որի ընթացքում […] ...

Ուղեկցումների բաժնի ծառայողներն ազատազրկված անձի մոտից հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր

17:12 09.04.2025

Ուղեկցումների բաժնի ծառայողներն ազատազրկված անձի մոտից հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելուց առաջ ամբողջական խուզարկության են ենթարկել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված դատապարտյալ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում Ա․Հ․-ի մոտից հայտնաբերվել է 6 հոգեմետ դեղահաբ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Վայոց ձորի մարզում «Toyota»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

17:06 09.04.2025

Վայոց ձորի մարզում «Toyota»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում […] ...

Գյումրու, Հրազդանի, Արարատի, Վանաձորի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:00 09.04.2025

Գյումրու, Հրազդանի, Արարատի, Վանաձորի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 30-ից ապրիլի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ մարտի 31-ին և ապրիլի 3-ին, Հրազդան քաղաքում՝ ապրիլի 5-ին, Արարատ քաղաքում՝ ապրիլի 1-ին, 4-ին և 5-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից […] ...

BACK_TO_TOP