11:57 11.06.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր:
Մասնավորապես՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Ա. Ս.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալի հետ՝ 465.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ ու այլ սարքավորումներ փոխանցելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Ս.-ն յուրաքանչյուր բջջային հեռախոս հիմնարկի տարածք տեղափոխելու և դատապարտյալին փոխանցելու համար նրանից որպես կաշառք պետք է ստանար 20.000 – 40.000 ՀՀ դրամ:
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա. Ս.-ն հանդիպել է դատապարտյալի մտերիմներին, ովքեր 2022 թվականի հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կանխիկ և անկանխիկ եղանակով որպես կաշառք նրան են փոխանցել ընդհանուր 465.000 ՀՀ դրամ, որի դիմաց հիշյալ պաշտոնատար անձը արգելված իրեր է տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալին:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Խ. Մ.-ն դարձյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում պահվող կալանավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս բջջային հեռախոսներ փոխանցելու շուրջ: Կաշառքի գումարը ստանալուց հետո Խ. Մ.-ն 2024 թվականի փետրվարի 11-ին բջջային հեռախոսներն իր հետ տարել է Արմավիր ՔԿՀ, սակայն դրանք կալանավորին փոխանցել չի հաջողվել, քանի որ ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում բջջային հեռախոսները հայտնաբերվել և վերցվել են:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված հերթական քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպության «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույրը, քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս համար արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ և լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու շուրջ: Պայմանավորվածությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ աշխատանքի ներկայանալիս բուժքույրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ հիշյալ արգելված իրերը նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել են։
Կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի:
Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
00:00 27.12.2024
Չինաստանը հավանություն է տվել Բրահմապուտրա գետի վրա աշխարհի ամենամեծ ամբարտակի կառուցմանըՉինաստանը հավանություն է տվել աշխարհի ամենամեծ ամբարտակի կառուցմանը, որը համարվում է աշխարհի ամենամեծ ենթակառուցվածքային նախագիծը, որի արժեքը կազմում է 137 միլիարդ ԱՄՆ դոլար: Այն կկառուցվի Տիբեթի Բրահմապուտրա գետի վրա՝ Հնդկաստանի հետ սահմանի մոտ, ինչը անհանգստություն է առաջացրել գետի ափամերձ նահանգներում՝ Հնդկաստանում և Բանգլադեշում։ Չինաստանի կառավարությունը հավանություն է տվել Յարլունգ Զանգբո գետի ստորին հոսանքին (Տիբեթյան անվանումը՝ […] ...
23:55 26.12.2024
Դոնալդ Թրամփը լեգենդար Ուեյն Գրեցկիին առաջարկել է դառնալ Կանադայի վարչապետԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկիի հետ զրույցի մասին։ «Զրուցել եմ Ուեյն Գրեցկիի հետ։ Նրան «Մեծագույն» են անվանում հոկեյի աշխարհում։ Նրան առաջարկեցի առաջադրվել Կանադայի վարչապետի պաշտոնում։ Ասացի, որ նա հեշտությամբ կհաղթի և նույնիսկ չունի նախընտրական արշավ անցկացնելու կարիք»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։ 63-ամյա Ուեյն Գրեցկին Հոկեյի […] ...
23:50 26.12.2024
Թրամփի վարչակազմը կարտաքսի անօրինական ներգաղթյալների ընտանիքներինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից կվտարի անօրինական ներգաղթյալների ընտանիքներին, այդ թվում՝ ծնողներին, որոնց երեխաները ծնվել են ամերիկյան հողում, ասել է հանրապետական վարչակազմի սահմանային անվտանգության հարցերով նոր ղեկավար Թոմաս Հոմանը։ Washington Post-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ամերիկյան նոր իշխանությունները մտադիր են արտաքսել ծնողներին՝ նրանց ընտրության հնարավորություն տալով՝ հեռանալ մենակ՝ թողնելով երեխային, կամ […] ...
23:45 26.12.2024
Սիրիային անվտանգության ուժերի առնվազն չորս աշխատակից է զոհվել Հոմսի մերձակայքում գործողության ընթացքումՍիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը հետապնդում են նախկին ռեժիմի կողմնակիցներին՝ Հոմս քաղաքից հյուսիս-արևմուտք (Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա)։ Ինչպես հայտնում է Al Watan թերթը, Բալկասա գյուղում մի խումբ զինված մարդկանց հետ բախման ժամանակ սպանվել է չորս իրավապահ։ Թերթի տվյալներով՝ Դամասկոսի ռազմական գործողությունների վարչությունը մեծ ուժեր է ուղարկել Հոմս նահանգ՝ այնտեղ թաքնված նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի […] ...
23:40 26.12.2024
Ի՞նչ է խոստացել Կիլիան Մբապեն «Ռեալի» նախագահինՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խոստացել է բարելավել խաղը։ Marca-ի հաղորդմամբ` 26-ամյա ֆուտբոլիստն ու Պերեսն Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղից առաջ առանձնազրույց են ունեցել։ Մբապեն ֆունկցիոներին խոստացել է նաև, որ կփոխի խաղային դինամիկան` ավելի արդյունավետ գործելու համար։ Բացի դրանից, ֆրանսիացին վստահեցրել է, որ սկսելու է ավելի շատ […] ...
23:32 26.12.2024
Էստոնիան կառաջարկի ՆԱՏՕ-ին օգտագործել նավատորմը՝ Բալթյան ենթակառուցվածքները պաշտպանելու համարԷստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին կառաջարկի մեծացնել Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունը՝ նավերի հետ կապված վերջին միջադեպերից հետո։ Այս մասին Միխալը հայտնել է Տալլինում կայացած մամուլի ասուլիսում՝ կապված Ֆինլանդիայի հետ Estlink 2 հեռահաղորդակցության մալուխի խզման իրավիճակի հետ։ «Ես կապ կհաստատեմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ քննարկելու ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանության համար նավատորմի […] ...