Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+11.09 oC

Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը

11:10 11.06.2024

Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկվել է «Voda.net» կայքը, որի կիրառմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվել է հակաօրինական գործունեություն: Դրա վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել կազմակերպությունը համակարգող անձանց նկատմամբ:

Խուսափելով քրեական պատասխանատվությունից՝ նշված հանցավոր խմբի կազմում ներգրաված ԻԻՀ երեք քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան և, 2016թ. հիմնելով «Vodanet British LTD» անվանումով կազմակերպության մասնաճյուղ և հանցավոր համաձայնության գալով ազգությամբ հայ մի շարք քաղաքացիների հետ, օրենքով արգելված եղանակով և առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, ձեռնամուխ են եղել արդեն իսկ ստեղծված ֆինանսական սխեմաների միջոցով նոր գույքային միջոցների ներգրավմանը և վերաբաշխմանը։ Այդ նպատակով Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնել են «Voda» ապրանքանիշով տարածքային գրասենյակներ։

Պարզվել է, որ 2017 թվականից ՀՀ մի շարք քաղաքացիներ, տեղեկանալով «Vodanet British LTD» ընկերության գործունության մասին, ներգրավվել են ֆինանսական բուրգի համակարգում և, նրանցից որոշները ծանոթանալով «Vodanet British LTD» ընկերության անվան ներքո գործող ֆինանսական բուրգի իրական գործունեության բովանդակությանը, հանցավոր համաձայնության են եկել կազմակերպության համակարգողների հետ՝ համատեղ ջանքերով գործելու և հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպությանը շահադիտական նպատակներով իրենց նպաստը բերելու հարցում։

Նշված անձինք, ծանոթանալով ֆինանսական բուրգի համակարգում խաբեության եղանակով գույքային միջոցների կուտակման և վերաբաշխման հմտություններին, դրա գործածմամբ փուլային դասընթացների պատրվակով տեղեկատվական մշակման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով նրանց ներդրումներ կատարել կազմակերպության կողմից իրացվող հյուրանոցային փաթեթներում, ստանալ «անկախ բիզնեսի սեփականատիրոջ» կարգավիճակ և դրանով իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք՝ այդպիսի թվացյալ առավելության նախապայման ներկայացնելով տուրիստական փաթեթ գնելը, այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը։ Իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

«Voda» կազմակերպությունում համակարգողի՝ «լիդերի» կարգավիճակ ձեռք բերելու համար նոր մասնակիցները նախաձեռնել են ֆինանսական բուրգում իրենց «թևերի» և «ճյուղերի», այսինքն՝ հետևորդների ներգրավմանը, որոնց հետ տարել են նախապատրաստական աշխատանքներ: Այնուհետև հավանական ներդրողները հրավիրվել են ընկերության գրասենյակ, որտեղ հանցավոր կազմակերպության առավել բարձր աստիճանակարգում գտնվող մասնակիցների կողմից փուլային պրեզենտացիաների միջոցով, խեղաթյուրված եղանակով, ներկայացվել է գործունեության բնույթը, նոր մասնակիցներին ներշնչել են իրենց կողմից իրականացվող բիզնես գործունեության անդառնալի հաջողության և մեծ գումարներ աշխատելու անխուսափելի հնարավորության ազդակներ՝ կիրառելով մանիպուլյատիվ ազդեցության տեղեկատվական և գովազդային ագրեսիվ արշավներ։

Փուլային «դասընթացներն» անցնելուց հետո անձին առաջարկել են գնել հյուրանոցային փաթեթներից որևէ մեկը՝ հորդորելով նախապատվություն տալ ավելի բարձր արժեք ունեցող և ավելի բարենպաստ պայմաններից բիզնես գործունեություն սկսելու հնարավորություն ապահովող միավորներով 450-13.000 ԱՄՆ դոլարի արժեքով փաթեթներին։ Իսկ փաթեթներ գնելու համար անհրաժեշտ գումար չունենալու դեպքում կազմակերպված խմբի համակարգողները ներդրողին առաջարկել են գրավադնել ոսկեղեն, վաճառել անձնական գույք, վերցնել վարկեր՝ պատճառաբանելով, որ առաջարկվող բիզնեսը հնարավորություն է ընձեռում կարճ ժամանակահատվածում մարել վարկի գումարը և հարստություն կուտակել։

Ֆինանսական բուրգը համակարգող «լիդերների» կողմից սկզբնական շրջանում հյուրանոցային փաթեթների ամրագրման պատրվակով փոխանցումներն իրականացվել են ինչպես բանկային փոխանցումների, այնպես էլ՝ ՀՀ գործիքակազմի վերահսկողությունից դուրս գտնվող կրիպտոարժույթի և էլեկտրոնային դրամապանակների միջոցով։ Իսկ հետագայում գործընթացի նկատմամբ հնարավոր վերահսկողությունից խուսափելու և հափշտակված գույքի իրական չափը թաքցնելու նպատակով պահանջել են ներդրումները կատարել բացառապես կանխիկ եղանակով, կրիպտոարժույթով, և ֆինանսական սխեմայում գործարկված «e…» էլեկտրոնային միավորներով։

Քննությամբ հիմնավորվել է, որ կազմակերպության անդամների կողմից խեղաթյուրվել է նաև հյուրանոցային փաթեթների ամրագրման և իրացման գործընթացը, ձեռնարկվել են արհեստական խոչընդոտներ՝ գնորդին զրկելով իր գույքը՝ տվյալ դեպքում հյուրանոցային փաթեթը, լիարժեք տնօրինելու իրավունքից:

Մասնավորապես՝ թվացյալ հյուրանոցային փաթեթների ամրագրման գումարը փոխանցվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից վերահսկվող հաշիվներին, իսկ հյուրանոցներում իրական ամրագրումը կատարվել է գնորդի կողմից հանգստի մեկնելու ցանկություն հայտնելուց հետո միայն, որի համար փաթեթ ձեռք բերող անձը պարտավորվել է մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ հայտնել այդ մասին։ Դրանից հետո ստացվել է սահմանափակ թվով հյուրանոցային կացարանների առաջարկ, որոնցից էլ ընտրություն է կատարվել։

Բացի այդ, թեև անձի կողմից ներդրման ձևով վճարվել է հյուրանոցային փաթեթի ամբողջական գումարը, սակայն վերջինս զրկված է եղել գնված փաթեթի ամբողջական օրերը միևնույն տարում սպառելու հնարավորությունից, քանի որ այն բաժանված է եղել մի քանի տարիների միջև։

Խեղաթյուրվել են նաև իրացման ենթակա թվացյալ ապրանքի որակի, գտնվելու վայրի և մատուցվող ծառայությունների մասին տեղեկությունները՝ հյուրանոցային կացարանները ներկայացնելով որպես տուրիստական, հանգստի բարձրակարգ հյուրանոցների փաթեթներ, նախապես չհայտնելով, որ դրանցում ներառված չեն մեկնման և վերադարձի տոմսերի, մուտքի արտոնագրի, սննդի և այլ հավելյալ ծախսեր։

Այդպիսի արհեստական խոչընդոտներ առաջացնելով՝ հանցավոր խմբավորման անդամները նպատակ են հետապնդել հնարավորինս բացառելու գնորդի կողմից ծառայությունից օգտվելու հավանականությունը՝ խթանելով նրանց կողմից նոր մասնակիցների ներգրավմանը, վերջիններին հյուրանոցային փաթեթներ վաճառելուն և վաճառվող փաթեթներից տոկոսներ ստանալուն։ Արդյունքում՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամների կողմից «Vodanet British LTD» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի կազմում ներգրավվել է առնվազն 7.500 քաղաքացի։

2018 թվականից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների արդյունքում «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net» կայքի գործունեությունը դադարեցվել է, ինչի պատճառով ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել և բաժանվել է երկու խմբավորումների միջև։ ԻԻՀ քաղաքացիների մի մասը մեկնել է Թուրքիա՝ նմանատիպ գործունեություն նախաձեռնելով նշված երկրի տարածքում, իսկ մյուսները մնացել են Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի, ԻԻՀ և Կանադայի քաղաքացիները, հանցավոր համաձայնությամբ, Կանադայում «Vodanet British LTD»-ի փոխարեն հաշվառել են «Onyxum» անվանումով ընկերությունը, համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքը և վերախմբավորելով «Vodanet British LTD» անվան ներքո գործող կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին: Արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնելով հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպության իրավահաջորդությունը՝ ՀՀ տարածքում, արդեն մշակված և կատարելագործված մեթոդիկայով, նրանք շարունակել են նոր ներդնողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի շարունակական համալրումը։ 2021թ. սեպտեմբերի դրությամբ դրանում ներգրավվել են շուրջ 12.000 քաղաքացի և 9.188.590 ԱՄՆ դոլարին համարժեք 4 484 031 920 ՀՀ դրամի գույքային և դրամական միջոցներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ, Կանադայի և ՀՀ 34 քաղաքացիների մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նրանցից երեքին վերագրվել է նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արգելված արարքի կատարում։

Երեք անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում։

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են 100-ից ավելի քաղաքացիներ, որոնցից 30-ը ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։ Տուժող է ճանաչվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Նախաքննությունը, 31 մեղադրյալների մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է ձեռնպահ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե կամ իրավապահ այլ կառույցներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր

12:32 18.10.2024

Քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Կողմերը քննարկել […] ...

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին

12:24 18.10.2024

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին: Քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ ներառյալ արհեստական բանականության օգտագործման հնարավորությունները խորհրդարանական գործունեության ընթացքում: Ներկայացվել է տարբեր խորհրդարանների փորձը խորհրդարանական հանձնաժողովների իրավասությունների հստակեցման, ինչպես նաեւ խորհրդարանական աշխատանքներում քաղաքացիների ներգրավման վերաբերյալ: Դավիթ Առաքելյանը […] ...

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

12:16 18.10.2024

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով […] ...

Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են

12:08 18.10.2024

Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են

Հ-1, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Աբովյան-Ֆանտան–Ալափարս-Հ-5 ճանապարհի մոտ 11.5 երկարությամբ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

SHANTNEWS

12:00 18.10.2024

SHANTNEWS

Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ

11:55 18.10.2024

Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ

Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզի, Ազատավան գյուղ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

BACK_TO_TOP