«Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+8.09 oC

«Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է

09:27 11.06.2024

«Հայբուսակ» համալսարանի ռեկտորը և մի շարք աշխատակիցներ 2013 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանցից վարձավճար են վերցրել՝ նշված համալսարանի Իջևանի մասնաճյուղ ընդունելու պատրվակով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Դատախազը 2024 թվականի մայիսի 6-ին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Ս.Հ.-ի և մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն):

2024 թվականի մայիսի 6-ին Ս.Հ.-ի կողմից վերականգնվել է հանցագործության արդյունքում տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը 2024 թվականի հունիսի 10-ին միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարին՝ միջնորդագրում նշված կեղծ դիպլոմներն անվավեր ճանաչելու, «Հայբուսակ» համալսարան ՍՊ ընկերության լիցենզավորման իրավաչափության, գործող ռեկտորի պաշտոնավարումը դադարեցնելու հնարավորության հարցերը քննարկելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.10.2024

SHANTNEWS

Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումը

21:48 17.10.2024

Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումը

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի դիակի նույնականացումը՝ օգտագործելով մատնահետքերը։ «Նախնական նույնականացումը կատարվել է ատամների համեմատությամբ, ինչը արագ և ճշգրիտ ընթացակարգ է։ Այժմ ավարտվել է նաև մատնահետքերի համադրումը»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ...

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վտանգի մասին

21:37 17.10.2024

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վտանգի մասին

Թուրքիան մեծ է համարում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը։ Այս մասին Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ներկայումս մենք կանգնած ենք իրադարձությունների միահյուսման հետ՝ պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայում, Լիբանանը, հնարավոր պատերազմի հավանականությունը Իսրայելի և Իրանի միջև»,-նշել է նա։ «Ցավոք սրտի, այս հարցը միահյուսված է պաղեստինյան խնդրի հետ»,- հավելել է Ֆիդանը։ Նրա […] ...

Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ

21:27 17.10.2024

Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։ ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։ Շեշտվել […] ...

UFC-ի հանրահայտ մարտիկը վերադառնում է ռեկորդի համար

21:15 17.10.2024

UFC-ի հանրահայտ մարտիկը վերադառնում է ռեկորդի համար

Ամերիկացի հանրահայտ մարտիկ Դոնալդ Սերոնեն պատմել է UFC վերադառնալու որոշման մասին։ «Ցանկանում եմ վերադառնալ ու անցկացնել ևս երկու մենամարտ։ Երբ գնում էի թոշակի, ես ասացի, որ հանգստանալու եմ ու ընդունելու եմ ստերոիդներ։ Միշտ մտածել եմ UFC-ում 50 մենամարտի մասին»,- 41-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: Դոնալդ Սերոնեն նախորդ մենամարտն անցկացրել է 2022թ․ հուլիսի 2-ին։ […] ...

Չինաստանը Գոբի անապատում մարդանման ռոբոտների մրցավազք է կազմակերպել

21:07 17.10.2024

Չինաստանը Գոբի անապատում մարդանման ռոբոտների մրցավազք է կազմակերպել

Չինական Robot Era ընկերությունը ցուցադրել է իր առաջատար Star1 մարդանման ռոբոտների նոր հնարավորությունները՝ փորձարկելով դրանք Գոբի անապատում։ Վազքի ընթացքում երկու ռոբոտներ մրցել են միմյանց հետ՝ հաղթահարելով դժվարին երթուղիներ և անապատային լանդշաֆտներ։ Այս մասին հայտնում է New Atlas-ը։ Ռոբոտներից մեկի տարբերակիչ հատկանիշը սպորտային կոշիկներն էին, իսկ մյուսը վազում էր առանց դրանց: Չնայած ուշ մեկնարկին, մարզակոշիկներով ռոբոտը […] ...

BACK_TO_TOP