Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
21:44:11
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+4.09 oC

Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը

19:42 10.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 24-29-ը Երևանում և Աշտարակում կանցկացվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի 4-րդ միջազգային ամառային փառատոնը:

SUMMEET-ին իրենց նախագծերը կներկայացնեն պարային ընկերություններ Հայաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Հայկական ցուցադրությունը՝ Armenian Showcase-ը, ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։

«SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունն է տարեցտարի վերածվել մի այնպիսի հարթակի, որը համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, ինչպես նաև հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին, պարային ընկերություններին։ Այս նպատակով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։

Փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում, ղազախական «Samruk» թատրոնի ժամանակակից և արդիական «Mutual Misunderstanding» անվանումով ներկայացմամբ։ Պարուսույց-կատարողներն են Տոմիրիս Մետիբաևան և Արտուր Գալիմուլլինը։

Հունիսի 25-ին Երևանի պարարվեստի պետական քոլեջում կմեկնարկեն փառատոնային վարպետության դասերը՝ հայ պարողների համար, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 27-ը։ Հատկապես յուրահատուկ է հունիսի 27-ին կայանալիք Մարթա Գրեհեմի տեխնիկայի վարպետության դասը, որը բացառիկ է իր տեսակով։

Հունիսի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի «Balmanukyan Dance Project»-ի «Կոմիտասի երգերը․ Revival» նախագիծը (Հայաստան/Ռուսաստան, բեմադրությունը՝ Նատալյա Կասպարովայի)։ Այս նախագիծն իրականացվում է Կասպարովայի՝ տարիներ առաջ արված լեգենդար բեմադրությամբ, որն առաջադրվել էր «Ոսկե դիմակ» մրցանակի։

Հունիսի 26-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմում կցուցադրվի «Ամեն ինչ կարգին է» պերֆորմանսը (Ռուսաստան, պարուսույց՝ Կսենիա Բուրմիստրովա, կատարող՝ Լյուբով Պերովա)։ Նույն օրը կներկայացվի նաև ղազախական «Mutual Misunderstanding» ներկայացումը, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի կունենա դասախոսություն հայկական պարարվեստում օձերի սիմվոլիզմի մասին։

Հունիսի 27-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կներկայացվի «PARlez francais» նախագծի «VI» ներկայացումը (Ֆրանսիա/Հայաստան, բեմադրությունը՝ Վալերիա Կասպարովայի և Ֆելիսիա Մոնոդի (Ֆրանսիա)։ Ներկայացումը իրականացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։ Նույն օրը կներկայացվի նաև ֆրանսիական նախագծի «Իրերի տարօրինակ կարգը» բեմադրությունը (բեմադրիչ՝ Ֆելիցիա Մոնոդ)։ Կանցկացվի նաև դասախոսություն ACTS ինստիտուտի և «PARlez francais» նախագծի մասին։

Փառատոնի մարգարիտն են Armenian Showcase և Armenian Gala ծրագրերը, որոնք SUMMEET-ի հիմքն են։ Այս անգամ ծրագրերը հնարավորություն կլինի դիտել հունիսի 28-ին երևանյան տարբեր բեմերում։ Այդ օրը կկայանա նաև կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հայկական բալետի 100-ամյակին։

Հունիսի 29-ին կկայանա փառատոնի կարևոր նախաձեռնություններից մեկը՝ փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգը, որին կարող են մասնակցել հայ պարողները։ Կանցկացվի նաև «Մարմինը և շարժումը ընկղմվող իրականության նոր տարածքում» խորագրով դասախոսությունը։

Հունիսի 29-ին Կինոյի տանը տեղի կունենա փառատոնի փակումը, որի շրջանակում կցուցադրվի Cosmogony առցանց ներկայացումը (Շվեյցարիա, բեմադրությունը՝ Ժիլ Ժոբենի)։ Այն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացվելու է Ժնևում, իսկ Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրվելու է տեսաէկրանին՝ այլ իրականությունում։

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը»,-ասվում է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

23:59 12.04.2025

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

23:47 12.04.2025

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

23:43 12.04.2025

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

23:37 12.04.2025

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...

BACK_TO_TOP