16:39 07.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենա Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է:
Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցութային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա) 150 ֆիլմ: Յուրաքանչյուր անվանակարգում կցուցադրվի՝
«Մէկ կադր՝ մէկ րոպե» – 112 ֆիլմ, որից 100-ը՝ Հայաստանից,
«Կարճ ֆիլմեր» – 27 ֆիլմ, որից 6-ը՝ Հայաստանից,
«Կինո առանց սահմանի» – 11 ֆիլմ, որից 3-ը՝ Հայաստանից:
«Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակ-մրցույթում կներկայացվի 3 հայկական նախագիծ:
Փառատոնի հատուկ ծրագրերում արտամրցութային կարգով կցուցադրվեն գործընկեր կազմակերպությունների, անկախ կինոարտադրողների ֆիլմեր, տեղի կունենան քննարկումներ, վարպետության դասեր, հրավիրյալ արվեստագետների և հայկական կինոդաշտի ղեկավարների հետ հանդիպումներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։
Փառատոնի ծրագիրն ու բոլոր մանրամասները հրապարակված են openplatform.am կայքում։
Փառատոնի ծրագիրը հասանելի է հայերեն (https://online.fliphtml5.com/yhkrk/cmxa) և անգլերեն (https://online.fliphtml5.com/yhkrk/srxj), իսկ կատալոգը՝ https://online.fliphtml5.com/yhkrk/dxny կայքում:
11:02 17.04.2025
«Արսենալը» կրկին ուժեղ էր «Ռեալից»․ ՉԼ՝ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կրկին հաղթել է Մադրիդի «Ռեալին»` 2-1։ Հաշիվը 65-րդ րոպեին բացել է Բուկայո Սական, իսկ «Ռեալից» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփել է Վինիսիուսը։ Հյուրերին ավելացրած երրորդ րոպեին հաղթանակ է պարգևել Գաբրիել Մարտինելին։ Այսպիսով, մադրիդյան ակումբը դուրս մնաց ամենահեղինակավոր մրցաշարից, իսկ «Արսենալն» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5-1 հաշվով ու […] ...
10:57 17.04.2025
Աբովյան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի «Աբովյան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:52 17.04.2025
Մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ «Մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից […] ...
10:45 17.04.2025
Մխիթարյանի «Ինտերը» կխաղա «Բարսելոնայի» հետ․ ՉԼՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է գրանցել Մյունխենի «Բավարիայի» հետ` 2-2։ 52-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Հարի Քեյնը, սակայն 58-րդ և 61-րդ րոպեներին Լաուտարո Մարտինեսի ու Բենժամեն Պավարի խփած գոլերի շնորհիվ «Ինտերը» առաջ է անցել հաշվի մեջ։ 76-րդ րոպեին «Բավարիան»՝ Էրիկ Դայեռի գոլից հետո հավասարեցրել է հաշիվը։ Սիմոնե […] ...
10:35 17.04.2025
Թուրքիայի հետ կան պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգին ու նշել, որ մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: «Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը […] ...
10:31 17.04.2025
Շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ․ Միրզոյանը՝ Ֆիդանի հետ հանդիպման մասինԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Միրզոյանին խնդրել են մեկնաբանել իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումը։ «Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, […] ...