18:55 06.06.2024
Հունիսի 5-ին՝ ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Տրանսպորտային միջոցը չէր անցել տեխնիկական զննություն, մեքենայի կողային ապակիները մգեցված էին, վարորդը վարում էր առանց ամրագոտու և ծխում էր:
Դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող ավտոերթի մասնակից գյումրեցի 44-ամյա վարորդին ներկայացվել են մեքենան կանգնեցնելու բոլոր պատճառները, սակայն նա չի համաձայնել իրավախախտումների հետ, ստեղծել է կոնֆլիկտային իրավիճակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, սպառնացել ոստիկանության ծառայողներին և հայհոյանքներ հնչեցրել բարձրաստիճան ղեկավարների հասցեին:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Այստեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած պոլիէթիլենային տոպրակում գտնվող անձնական իրերի մեջ հայտնաբերվել է «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի չորս հաբ: Սրանց վերաբերյալ վարորդը որևէ բացատրություն չի տվել, միայն հայտնել է, որ օգտվում է իր լռելու իրավունքից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
13:48 01.02.2025
Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների պաշարները. Էստոնիայի ԱԳ նախարարԱրևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներ։ Այս մասին The National Interest ամսագրի համար հոդվածում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։ «Համաշխարհային տնտեսությունն ավելի շատ է կախված կրիտիկական օգտակար հանածոներից, ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական առաջընթացի, էներգետիկ անցման և նույնիսկ ռազմական ներուժի համար: Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հանքավայրերը շատ մոտ են […] ...
13:38 01.02.2025
Մեր հարաբերությունները բացառիկ են. Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 24-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի մարզիչ Միկել Արտետայի հետ հարաբերությունների մասին։ «Մեր հարաբերությունները բացառիկ են: Նրա և նրա ընտանիքի հետ ամեն ինչ բացառիկ է։ Իհարկե, մենք հիմա կապի մեջ չենք, Միկելն իր անելիքներն ունի։ Ես էլ ունեմ իմ աշխատանքը և այլ հանդիպումներ, բայց […] ...
13:30 01.02.2025
Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից երրորդ պատանդի ազատ արձակումըԻսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ երրորդ իսրայելցի պատանդը հանձնվել է Գազայում Կարմիր Խաչին: «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրանց է հանձնվել ևս մեկ պատանդ…»,- ասվում է հաղորդագրությունում։ Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ էր արձակել երկու քաղաքացիական պատանդի: ...
13:21 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսըՄեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Հայաստանը հյուրընկալել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռոուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետների: Կոնգրեսի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ...
13:14 01.02.2025
Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներինՊետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում […] ...
13:08 01.02.2025
Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներԱյսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել եկաթե արգելապատնեշները և հայտնվել 3-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող աստիճանների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «Աբովյանի կասկադում»՝ վնասելով լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, աստիճանների սալահատակը և այլ գույք։ Ինչպես հայտնում է […] ...