Հունգարիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ Բուդապեշտն արգելափակում է ԵՄ օգնության տրամադրումը ՀՀ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+6.09 oC

Հունգարիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ Բուդապեշտն արգելափակում է ԵՄ օգնության տրամադրումը ՀՀ-ին

21:44 05.06.2024

Հունգարիայի արտգործնախարարն այսօր խոստովանել է, որ պաշտոնական Բուդապեշտը իսկապես արգելափակում է Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին: Մինչ վերջերս Հունգարիայի իշանությունները դա թաքցնում էին:

Ի՞նչ է նա պատճառաբանել: Թեմնային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ապրիլին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ Հայաստանին 10մլն եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին: Օգնությունը ենթադրվում է՝ պետք է տրամադրվեր Եվրամիության խաղաղության հիմնադրամից:

Եվ մամուլ էին թափանցել տեղեկություններն այն մասին, որ Հունգարիան արգելափակում է այդ որոշումը՝ առաջ քաշելով անտրամաբանական նախապայմաններ: Մասնավորապես՝ պահանջում էր, որ նույն չափի օգնություն տրամադրվի նաև Ադրբեջանին: Ըստ էության սա փորձ էր նախաձեռնությունը փակուղի տանելու, քանի որ ամբողջ իմաստը այդ գաղափարի այն էր, որպեսզի օգներ Հայաստանին՝ դիմադրելու Ադրբեջանի աճող ճնշմանը: Այսինքն անտրամաբանական է օգնել միաժամանակ և՛ ագրեսորին, և՛ նրա զոհին:

Երկար ժամանակ Հունգարիան չէր հաստատում այն, որ իսկապես արգելափակում է այս որոշումը և այսօր այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվեց երկրի արտգործնախարար Սիարտոյի շուրթերից, ով այսօր պաշտոնական այցով  Բաքու է ժամանել: Սա վերջին 40 օրվա ընթացքում նրա 2-րդ պաշտոնական այցն է Բաքու, ինչը նույնպես աննախադեպ երևույթ է »,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Սա այն դեպքում, երբ դիվանագետները խոսում են Բուդապեշտի ու Երևանի միջև հարաբերություններում որոշակի ջերմացման մասին: Հունգարիան, կարծես, հակված է շարունակել Եվրամիությունում Ադրբեջանի շահերի լոբինգը:

Մանրամասները՝ ամբողջական հարցարույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP