ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով

18:55 04.06.2024

2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով:

Մրցույթի նպատակն է նպաստել Օլիմպիական խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը:

Մրցույթի պայմաններն ու կանոնները՝

  • Հունիսի 5-12-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն հայ մարզիկների օլիմպիական նվաճումներին, ինչպես նաև Օլիմպիական խաղերի վերաբերյալ տարաբնույթ հարցեր,
  • այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
  • պատասխանը պետք է գրել հայատառ,
  • պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
  • արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
  • հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
  • նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:

Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում min.escs.arm):

Հաղթողները կպարգևատրվեն խրախուսական նվերներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանները անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ զարգացնում են հմտությունները

18:48 17.04.2025

Համայնքային ոստիկանները անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ զարգացնում են հմտությունները

Անչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է մի շարք հմտություններ ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից: Հենց այդ կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած «Համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը» խորագրով եռօրյա վերապատրաստումը: ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ վերապատրաստումն իր բնույթով աննախադեպ է, քանի որ մասնակցում է ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումների […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար Արմեն Պետրոսյանին

18:43 17.04.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար Արմեն Պետրոսյանին

Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետ

18:36 17.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետ

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […] ...

Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»

18:30 17.04.2025

Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»

Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […] ...

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետ

18:24 17.04.2025

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետ

Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: ...

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18:16 17.04.2025

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: ...

BACK_TO_TOP