Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+2.09 oC

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:11 03.06.2024

Մայիսի 27-ից հունիսի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2923 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 359, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 241, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 92, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 83 և 1195 այլ իրավախախտումներ։ 123 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 117-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 87-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 2-ը՝ բեռնատարներ, 96-ը՝ թաղանթապատված կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 74 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13098 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 201 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 189, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 691 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3035, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 290, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 422, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 28, արագության գերազանցման՝ 1580 և 3740 այլ իրավախախտումներ։ 453 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1443-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 417-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 18-ը՝ բեռնատարներ, 157-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 65 անձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր հարաբերությունները բացառիկ են. Գվարդիոլա

13:38 01.02.2025

Մեր հարաբերությունները բացառիկ են. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 24-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի մարզիչ Միկել Արտետայի հետ հարաբերությունների մասին։ «Մեր հարաբերությունները բացառիկ են: Նրա և նրա ընտանիքի հետ ամեն ինչ բացառիկ է։ Իհարկե, մենք հիմա կապի մեջ չենք, Միկելն իր անելիքներն ունի։ Ես էլ ունեմ իմ աշխատանքը և այլ հանդիպումներ, բայց […] ...

Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից երրորդ պատանդի ազատ արձակումը

13:30 01.02.2025

Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից երրորդ պատանդի ազատ արձակումը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ երրորդ իսրայելցի պատանդը հանձնվել է Գազայում Կարմիր Խաչին: «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրանց է հանձնվել ևս մեկ պատանդ…»,- ասվում է հաղորդագրությունում։ Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ էր արձակել երկու քաղաքացիական պատանդի: ...

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

13:21 01.02.2025

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Հայաստանը հյուրընկալել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռոուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետների: Կոնգրեսի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ...

Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

13:14 01.02.2025

Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում […] ...

Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներ

13:08 01.02.2025

Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել եկաթե արգելապատնեշները և հայտնվել 3-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող աստիճանների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «Աբովյանի կասկադում»՝ վնասելով լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, աստիճանների սալահատակը և այլ գույք։ Ինչպես հայտնում է […] ...

Ֆուտբոլի պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստները

13:00 01.02.2025

Ֆուտբոլի պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստները

Բրիտանական Give me Sport-ը հրապարակել է պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստների վարկանիշը։ Փոխանցում է Armsport-ը։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է աշխարհի միակ եռակի չեմպիոն, լեգենդար հարձակվող Պելեն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է հարձակվող Ռոնալդոն, ով Բրազիլիայի հավաքականի հետ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ արժանացել «Ոսկե գնդակի»: Վարկանիշային աղյուսակում Գարինչան երրորդն է։ Լավագույն բրազիլացիների […] ...

BACK_TO_TOP