Ամուլսարի հանքի շահագործումն ի վերջո օգու՞տ, թե՞ վնաս կբերի Հայաստանին. քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ամուլսարի հանքի շահագործումն ի վերջո օգու՞տ, թե՞ վնաս կբերի Հայաստանին. քննարկում

17:04 30.03.2018

Այսօր՝մարտի 30-ին, տեղի է ունեցել բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի  հերթական նիստը: Ինչպես հայտնում են նախարարությունից, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի առաջարկությամբ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ միջազգային փորձագետների խումբը՝ Հարություն Բրոնոզյանի գլխավորությամբ, ցանկանում է հանդիպել «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետների հետ։ Նախորդ նույնանման նախաձեռնությունից միջազգային փորձագետները հրաժարվել էին, և  բնապահպանության նախարարությունն ստիպված է եղել այս տարվա հունվարին հյուրընկալել միայն «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետներին։ Ըստ նախարարի՝ իրենք  համաձայնել են կազմակերպել հանդիպում՝ փորձագիտական փաստարկված և օբյեկտիվ քննարկման արդյունքում հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու սպասումով։ Ակնկալվում է, որ հանդիպմանն օբյեկտիվորեն կներկայացվեն կողմ և դեմ փաստարկները, հստակ և վերջնական գնահատականներ կտրվեն և անելիքները կհստակեցվեն։

Օրակարգի միակ հարցի մասին զեկուցել է բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հակոբ Սանասարյանը։ Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ հանքշահագործումն իրականացվում է Արփա, Որոտան և վերջինիս վտակ Դարբ գետերի ջրբաժանում, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի ջրային ռեսուրսների և վերջին հաշվով նաև Սևանա լճի որակի վրա։ Հակոբ Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը, կենդանական և բուսական աշխարհին հասցվելիք վնասները և մտահոգություն հայտնել, որ դրանց կանախարգելման, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու տեխնիկական նախագծերն անբավարար են։ «Հայաստանի կանաչների միության»  նախագահը բարձրացրել է ծրագրի տնտեսական արդյունավետության խնդիրը, քանի որ հանքաքարում առկա են բարձրարժեք մեծ քանակությամբ օգտակար հանածոներ և այլ մետաղներ, սակայն նախատեսվում է կորզել միայն ոսկին և արծաթը։

Երեք ժամից ավել տևած քննարկման ժամանակ հասարակական խորհրդի անդամները և հրավիրվածները հնչեցնել են իրենց հուզող հարցերը, որոնց պատասխանել են նաև «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանը։

Ըստ Հակոբ Սանասարյանի՝ հանքարդյունաբերական նախագիծը թերի է և պետք է ուժը կորցրած ճանաչել։

Նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին հիշեցրել է, որ բնապահպանական գերատեսչությունը նորմատիվ որոշումների կայացման և վարչարարության մարմին է և գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն արձանագրել է, որ հանքի շահագործումը մեկնարկել է և առաջարկել իրականացնել հասարակական մշտադիտարկում՝ նախագծից շեղումները բացառելու նպատակով։

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը ցանկացողներին հրավիրել է մասնակցային մոնիթորինգի, որը հանքավայրում արդեն իրականացվում է հարակից համայնքների բնակիչների մասնակցությամբ: Նա ներկայացրել է ծրագրի կառուցվածքը՝ բնական վիճակի նկարագրումն ու գնահատումը, ռիսկերի կանխատեսումները, դրանց կանխարգելման միջոցառումները և կառավարման պլանները, որոնցում ներդրվել է  ճկունության բաղադրիչը։ Արթուր Ստեփանյանը հյատնել է, որ ծրագրի հավելվածներում ավելի մանրամասն է ներկայացված նախատեսվող կանխարգելիչ միջոցառումները։ Պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենը ներկայացրել է նաև հասարակությանը հուզող թթվային դրենաժների կառավարման ուղղությամբ նախատեսված գործողությունները։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանն իր ելույթում նշել է, որ ծրագրով մանրամասն նկարագրված է ռիսկերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու մեխանիզմները, իսկ միայն ոսկի և արծաթ կորզելը պայմանավորված է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված լիցենզիայով, որում հաստատված  է միայն ոսկու և արծաթի արդյունաբերական պաշարները։ Անդրադառնալով հասարակությանը հուզող ցիանիդի խնդրին՝ մասնագետը տեղեկացրել է, որ անհրաժեշտ չափանիշներին բավարարելուց հետո «իդիան Արմենիա» ընկերությունն անդամակցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին և պարտավորվել է պահպանել դրա պահանջները։ Արթուր Մինասյանը հայտարարել է, որ փորձաքննության գործընթացներում օրենքով սահմանված 4 հանրային քննարկում է տեղի ունեցել, որոնց մասնակցել և առաջարկություն է ներկայացրել միայն մեկ՝ Civil Voices հասարակական կազմակերպությունը։

 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

16:47 18.04.2025

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […] ...

BACK_TO_TOP