17:45 30.05.2024
Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման և պատրաստվածության թեմայով:
Մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, արձագանքում և պատրաստվածություն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի, Եվրոպական բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ՆԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ իրավիճակ է: Ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում է աղետի վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Փոխնախարարի խոսքով՝ հանդիպումն օգնելու է վերագնահատելու հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև շարունակելու բարելավել առկա գործիքակազմը:
Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ մշտական աջակցության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր խոսքում բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը: Նա ցավով է անդրադարձել Լոռու և Տավուշի մարզում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակին ու զոհերին՝ հավաստելով սերտ համագործակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում՝ աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և հարակից այլ հարցերի շուրջ:
14:00 01.02.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներինԵրեկ՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ Կարեն Սուքիասյանը ծայրահեղ […] ...
13:48 01.02.2025
Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների պաշարները. Էստոնիայի ԱԳ նախարարԱրևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներ։ Այս մասին The National Interest ամսագրի համար հոդվածում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։ «Համաշխարհային տնտեսությունն ավելի շատ է կախված կրիտիկական օգտակար հանածոներից, ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական առաջընթացի, էներգետիկ անցման և նույնիսկ ռազմական ներուժի համար: Ուկրաինայում կարևոր օգտակար հանածոների հանքավայրերը շատ մոտ են […] ...
13:38 01.02.2025
Մեր հարաբերությունները բացառիկ են. Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 24-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի մարզիչ Միկել Արտետայի հետ հարաբերությունների մասին։ «Մեր հարաբերությունները բացառիկ են: Նրա և նրա ընտանիքի հետ ամեն ինչ բացառիկ է։ Իհարկե, մենք հիմա կապի մեջ չենք, Միկելն իր անելիքներն ունի։ Ես էլ ունեմ իմ աշխատանքը և այլ հանդիպումներ, բայց […] ...
13:30 01.02.2025
Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից երրորդ պատանդի ազատ արձակումըԻսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ երրորդ իսրայելցի պատանդը հանձնվել է Գազայում Կարմիր Խաչին: «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրանց է հանձնվել ևս մեկ պատանդ…»,- ասվում է հաղորդագրությունում։ Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ էր արձակել երկու քաղաքացիական պատանդի: ...
13:21 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսըՄեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Հայաստանը հյուրընկալել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռոուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետների: Կոնգրեսի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ...
13:08 01.02.2025
Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներԱյսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել եկաթե արգելապատնեշները և հայտնվել 3-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող աստիճանների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «Աբովյանի կասկադում»՝ վնասելով լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, աստիճանների սալահատակը և այլ գույք։ Ինչպես հայտնում է […] ...