16:30 30.05.2024
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2023-2024 թվականների ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր, շրջանավարտների ծնողներն ու հարազատները։
Շրջանավարտների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել կրթությունը շարունակելու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն ընդգծել է, որ Մ. Մելքոնյանի անունը կրող վարժարանում ստացած
գիտելիքները կօգնեն հեշտությամբ հաղթահարելու ցանկացած խոչընդոտ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Նա նաև սաներին հորդորել է դառնալ ուսյալ ու բանիմաց սպաներ, քանի որ գիտելիքն է մարտունակ բանակի հենասյունը։
Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է սաների ցուցադրական ելույթներով և հանդիսավոր քայլերթով։
18:35 24.04.2025
Քրեակատարողական ծառայության վարչակազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակինՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: ...
18:26 24.04.2025
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժածԱյսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 29-ամյա Հրաչիկ Հ․-ի վարած «Լադա» մակնիշի և 36-ամյա Խաչիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Խաչիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում […] ...
18:16 24.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցԱպրիլի 24-ին՝ ժամը 14։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։ ...
18:10 24.04.2025
«Ինտերը» խոշոր հաշվով զիջել է «Միլանին» և դուրս մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունիցԻտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միլանը» 3-0 հաշվով հաղթել է «Ինտերին»: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Միլանը» 2018 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Էմպոլի» զույգի հաղթողի հետ։ ...
17:47 24.04.2025
110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել. Բուլղարիայի փոխվարչապետԲուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։ Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի իրենց […] ...