Կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+15.02 oC

Կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը

19:14 29.05.2024

Այսօր կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը։ ՏԿԵ նախարարին զեկուցվել է օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը, տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են։ Մնացած հատվածներում աշխատանքները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է անասնահամաճարակային իրավիճակի բացառման և կառավարման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն էլ զեկուցել է բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական բլոկով տարվող աշխատանքները։

Ներկայացվել է նաև վնասների գույքագրման աշխատանքների ընթացքը։

Նախարար Սանոսյանը շտաբի անդամներին տեղեկացրել է Մ6 միջպետական մայրուղու որոշ հատվածներ անցանելի դարձնելու, ինչպես նաև երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան և այնտեղից արդեն բեռնատարներով բեռը տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Նախարարը նշել է, որ սննդի և ջրի կարիք չկա։ Կան բավարար պաշարներ, որոնք, ըստ կարիքի, բաշխվում են բնակիչներին։

Նախարարին են ներկայացվել նաև կամավորների աշխատանքի արդյունքները։

Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր ևս։

Նախարարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որևէ խաղաղության համաձայնագիր երկրներին և ժողովուրդներին միանգամից բարեկամ չի դարձնում. Միրզոյան

12:37 14.03.2025

Որևէ խաղաղության համաձայնագիր երկրներին և ժողովուրդներին միանգամից բարեկամ չի դարձնում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով Հայաստանը և Ադրբեջանը կարող են շարունակել քննարկումները հարաբերությունների կարգավորման շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, պատմությունից ինձ այդպես է հայտնի, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից […] ...

ՊՍԺ-ն այս մրցաշրջանում մեզ հանդիպած ամենաուժեղ թիմն էր. Վիրջիլ վան Դեյկ

12:31 14.03.2025

ՊՍԺ-ն այս մրցաշրջանում մեզ հանդիպած ամենաուժեղ թիմն էր. Վիրջիլ վան Դեյկ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» – ՊՍԺ խաղից հետո, որտեղ փարիզյան թիմը հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, իսպանական AS-ի տեսախցիկները ֆիքսել են անգլիական ակումբի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի հետ զրուցելիս:  «Շնորհավորում եմ ՊՍԺ-ին, որն այս մրցաշրջանում մեզ հանդիպած ամենաուժեղ թիմն էր: Սա Լուիս Էնրիկեի հրաշալի աշխատանքի արդյունքն […] ...

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա սահմանադրությունների մասին կարգավորում. Միրզոյան

12:27 14.03.2025

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա սահմանադրությունների մասին կարգավորում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա նաև երկու երկրների սահմանադրությունների մասին կարգավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Լսեցին ադրբեջանական կողմից մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին: Այս մասին, իհարկե, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում […] ...

Համաձայնագրում չկա դրույթ հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի մասին. Միրզոյան

12:08 14.03.2025

Համաձայնագրում չկա դրույթ հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի մասին. Միրզոյան

ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։ […] ...

Հարի Քեյնի պատմական ցուցանիշը

12:05 14.03.2025

Հարի Քեյնի պատմական ցուցանիշը

Հարի Քեյնը դարձել է առաջին անգլիացին, որը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփել է առնվազն 10 գոլ, տեղեկացնում է Opta-ն: «Բավարիայի» հարձակվողը դարպասի գրավմամբ էր աչքի ընկել 1/8 եզրափակչի՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ պատասխան խաղում: Քեյնը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկու: Նա ընդամենը մեկ գոլով է հետ մնում ռմբարկուների ցանկը գլխավորող Ռաֆինյայից: ...

SHANTNEWS

12:00 14.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP