14:55 29.05.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. Ա.-ի հետ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերին հայտնաբերել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների հատկանիշներ՝ կապված իրացման շրջանառության հետ: Այդ կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չանցկացնելու, ինչպես նաև հետագայում հնարավոր ստուգումների ընթացքում կատարված խախտումները հայտնաբերվելու դեպքում պատասխանատվությունից խուսափելուն աջակցելու նպատակով ՊԵԿ վերը նշված պաշտոնատար անձինք ձեռնարկատիրոջից պահանջել և 2023 թվականի դեկտեմբերի 29-ին նրանից որպես կաշառք ստացել են 1.000.000 ՀՀ դրամ, որը բաժանել են միմյանց միջև:
Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք 2023 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ են հայտնաբերել նաև մեկ այլ տնտեսվարողին փաստացի պատկանող ընկերությունում, այս անգամ՝ վճարվող աշխատավարձերը նվազ հաշվարկելու մասով:
Դրանից հետո հիշյալ տնտեսվարողը դիմել է իր ընկերոջը՝ ՊԵԿ նախկին աշխատակից Ա. Հ.-ին՝ ակնկալելով վերջինիս աջակցությունը խնդրին լուծում տալու հարցում: Ա. Հ.-ն, իր հերթին, դիմել է վերը նշված գլխավոր օպերլիազոր Կ. Ա.-ին, ով, ընկերության սեփականատիրոջ օգտին ապօրինի անգործության՝ առերևույթ խախտումների կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Հ.-ից պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է կաշառք տալու առաջարկը և խոստացել տալ պահանջված գումարը:
Կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ Կ. Ա.-ին և Վ. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին և տնտեսվարողներից մեկին՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ՊԵԿ պաշտոնյաներին կաշառք տալու համար:
Կ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
22:24 13.03.2025
Այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր23:27 13.03.2025
Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»: […] ...
23:16 13.03.2025
Յամալի հերթական պատմական ռեկորդը«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում գոլ էր խփել ու գոլային փոխանցում կատարել, ինչի արդյունքում գրանցել է պատմական ռեկորդ, հայտնում է CBS Sports-ը։ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողը 17 տարեկան և 241 օրականում դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղում գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել։ ...
23:07 13.03.2025
Կարո՞ղ է արդյոք Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն ազդել Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի վրաԵվրախորհրդարանն այսօր ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևը։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բանաձևի վերջնական տեքստը տարբերվո՞ւմ է նախագծից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […] ...
22:51 13.03.2025
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. ՓաշինյանԱդրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում: Անդրադառնալով Բաքվի բարձրաձայնած՝ Ադրբեջանի իբր փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի […] ...
22:46 13.03.2025
Ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել Արագած լեռան վրա ձնահյուսի դեպքը. զրույց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ Ռաֆայել Խուդոյանի հետԻնչպես տեղյակ եք երկու օր առաջ իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ էր մնացել։ Նրանցից 8-ը փրկվել են, մեկի մասին սկզբում տեղեկություն տարածվեց որ անհետ կորած է, ապա ավելի ուշ նշվեց, որ մահացել է: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 51 փրկարար և լեռնագնաց, այդ թվում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ […] ...
22:38 13.03.2025
Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը2020 թվականին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերալ հատվածական, դրանում նշվում է նաև գերիների վերադարձի մասին, սակայն մինչև օրս այդ խնդիրը լուծված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հետևյալ դիտարկումն […] ...