14:12 30.03.2018
«Ավտոապահովագրության ոլորտում շատ զգալի դրական փոփոխություններ են արվել վերջին տարիների ընթացքում: Նախկինում տարբեր խնդիրներ էին առաջ գալիս, վարորդները քաշքշուկների մեջ էին ընկնում, հիմա իրավիճակը բարելավվել է: Սա այն հազվադեպ կայացած ոլորտներից է, որ օգուտ տվեց հասարակությանը: Նվազեցին նաև կոռուպցիոն ռիսկերը», – մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն էլ նշեց, որ եթե համեմատենք 2015-18թթ. ցուցանիշները, ապա բոլոր ցուցանիշներով արձանագրվել է 30-40% աճ: Սա վկայում է, որ մարդիկ ավելի շատ են սկսել դիմել համակարգին և համակարգը ծառայում է իր նպատակին: Սա առաջին մոդելն է, որ կառավարվում է ոչ պետական մարմնի կողմից:
«Կայացած համակարգ ունենք: Եթե մինչ 2016 թվականը ամբողջ գործողությունները միտված էին համակարգի ֆինանսական կայունությանը, ապա 2016-ից հայտարարեցինք, որ սկսում ենք ոլորտի բարեփոխումների փուլը, որպեսզի կայուն լինելուց բացի նաև հարմարավետ լինի», – ասաց Վահան Ավետիսյանը:
Վերջին տարիներին նախանշվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ պարզեցվել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը, անցում է կատարվել ավտոսեփականատերերի բոնուս-մալուս համակարգին, ինչպես նաև էլեկտրոնային ծանուցումների համակարգին, ներդրվել են պայմանագրերի կնքման օնլայն տարբերակներ, ինչը թույլ է տալիս ԱՊՊԱ պայմանագիր կնքել 5% ցածր սակագնով, ներդրվել է մինչև 100 000 դրամ վնասներով պատահարների՝ վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրերի միջոցով ինքնուրույն և պարզեցված գրանցման համակարգը և այլն:
«Բարեփոխումներն ամբողջությամբ գրեթե ներդրված են: Առաջիկա տարիներին աշխատելու ենք դրանք բարելավվելու ուղղությամբ», – նշեց բյուրոյի գործադիր տնօրենը, իսկ որպես հիմնական խնդիր Վահան Ավետիսյանը նշեց հանրության տեղեկացվածության մակարդակը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...