ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+11.09 oC

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:34 29.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

12:16 18.10.2024

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով […] ...

Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են

12:08 18.10.2024

Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են

Հ-1, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Աբովյան-Ֆանտան–Ալափարս-Հ-5 ճանապարհի մոտ 11.5 երկարությամբ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

SHANTNEWS

12:00 18.10.2024

SHANTNEWS

Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ

11:55 18.10.2024

Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ

Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզի, Ազատավան գյուղ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը

11:47 18.10.2024

Տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը

Հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ: Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում 23-34մմ, Գեղարքունիքում 22-33մմ, Կոտայքում 36-42մմ, Արագածոտնում 28-42մմ, Արարատում և Արմավիրում 18-36մմ, Վայոց ձորում 13-20մմ, Սյունիքում 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28մմ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը

11:38 18.10.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 9-ը նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ […] ...

BACK_TO_TOP