Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնին. Ռուսաստանից ամերիկացի դիվանագետներ են արտաքսվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
13:29:57
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնին. Ռուսաստանից ամերիկացի դիվանագետներ են արտաքսվում

13:44 30.03.2018

Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը և արտաքսում 50-ից ավելի ամերիկացի դիվանագետների՝ որպես պատասխան արևմտյան պետությունների։ Մինչ այս ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու համար Մեծ Բրիտանիան մեղադրել էր Ռուսաստանին ու արտաքսել Մոսկվայի 23 դիվանագետի։ Լոնդոնին հետևել էին դաշնակիցները, և արտաքսված ռուսաստանցի դիվանագետների քանակը ներկայում անցնում է 100-ը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանից արտաքսվելու են նույն քանակի և նույն աստիճանի դիվանագետներ, որքան ռուսաստանցի դիվանագետներ արտաքսվել են արևմտյան երկրներից։

«Մենք ռեակտիվ չենք արձագանքելու նրան, ինչ մեր հանդեպ իրականացնում է անգլոսաքսոնական օղակը՝ բոլորին ստիպելով հետևել հակառուսական ուղղությանը։ Մենք ուզում ենք հաստատել ճշմարտությունը»,– նշել է Լավրովը։

Նախարարը նորից պնդել է, որ Լոնդոնը Մոսկվային պետք է թույլ տա հյուպատոսական հանդիպում ունենալ սպանված նախկին գործակալի աղջկա՝ թունավորումից հետո գիտակցության եկած Յուլյա Սկրիպալի հետ։ Լավրովը անընդունելի է համարել նաև բրիտանական կողմի տոնն ու երկխոսության մերժումը։

Ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում այժմ փակվող ամերիկյան հյուպատոսարանը գործում էր 1972 թվականից՝ Սառը պատերազմի թեժ փուլից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվել ու ձերբակալվել են

17:17 15.04.2025

Ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվել ու ձերբակալվել են

Ապրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

17:11 15.04.2025

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […] ...

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

16:58 15.04.2025

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի […] ...

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

16:53 15.04.2025

Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը

16:46 15.04.2025

Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

16:40 15.04.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...

BACK_TO_TOP