«Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության». Արթուր Մարտիրոսյանը վերջին դասի առիթով այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.1 oC

«Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության». Արթուր Մարտիրոսյանը վերջին դասի առիթով այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

18:38 24.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին.

«Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել է դպրոցը, սովորելու, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունն է: Այլ կերպ ասած՝ դպրոցը սովորեցրել է ձեզ սովորել. պահպանեք այդ հատկությունն ամբողջ կյանքի ընթացքում»: Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանը հանրապետության մյուս դպրոցներից առանձնանում է, քանի որ ունի Մանկավարժական համալսարանի աջակցությունն ու առաջնորդությունը։ «Դուք ունեք էլ ավելի լավ պայմաններ՝ ձևավորելու այն կարևոր կարողունակությունները, գիտելիքն ու հմտությունները, որոնք էականորեն կպայմանավորեն ձեր հաջողությունները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև նշել է, որ օրեր առաջ միջազգային պատվիրակություն էր ուղեկցել հենակետային վարժարան, որոնք հիացած և տպավորված էին աշակերտների գիտելիքով և ուսուցիչների նվիրումով։

«Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության․ դա շատ կարևոր է կրթության կազմակերպման գործում»,-նշել է նախարարի տեղակալն ու շրջանավարտներին մաղթել կյանքի հաջորդ բարդ փուլերում հավատալ գիտելիքի ուժին, մշտապես ու անընդհատ կրթվել՝ մրցունակ լինելու և երկրի համար լավ քաղաքացի լինելու ձգտմամբ։

Վերջին զանգի առթիվ վարժարանցիներին շնորհավորել է նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

«Այն նախապատվությունները, որոնց ներքո շարունակելու եք ձեր մասնագիտական կողմնորոշումները, իրագործելու են մեր և ձեր իղձերը, ապագայի ձգտումները։ Դուք գեղեցիկ եք, բարի, գիտելիքահեն, տաղանդաշատ, ունեք սեփական և ինքնուրույն քննադատական մտածողություն․ այս ամենը թույլ է տալիս վստահ լինելու, որ ապագան հուսալի ձեռքերում է։ Իրագործեք մեր և ձեր երազանքները, որ երկուստեք վայելենք բերկրանքը»,- նշել է Սրբուհի Գևորգյանը։

Այս տարի Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանն ավարտում է 7 հոսքի 133 սովորող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 17.04.2025

SHANTNEWS

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

19:54 17.04.2025

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

19:48 17.04.2025

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...

Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքը

19:42 17.04.2025

Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքը

Օրենսդրական փաթեթը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ քննարկման ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը: Նրա խոսքով աշխարհում ստեղծվել են նոր հնարավորություններ ավելի հարմարավետ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար, սակայն, միաժամանակ, առաջացել են բազմաթիվ ռիսկեր փողերի լվացման եւ սպառողների […] ...

Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում

19:38 17.04.2025

Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում

Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացվի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձեւավորվող մասնագիտացված նոր ստորաբաժաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը: Այս մասին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ «Պետական վերահսկողական […] ...

ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

19:34 17.04.2025

ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով։ Փոխգործակցությունը, մասնավորապես, ուղղված է ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագծերում, ինչը կնպաստի համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև տնտեսական […] ...

BACK_TO_TOP