Յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվեք մարդկային բարձր արժեքներով․ նախարարի շնորհավորանքը՝ վերջին դասի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:06:25
Ամսաթիվ
25 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+13.09 oC

Յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվեք մարդկային բարձր արժեքներով․ նախարարի շնորհավորանքը՝ վերջին դասի կապակցությամբ

10:59 24.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ․

«Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր օրվա՝ կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։
Այսօր բազմաթիվ խոսքեր են հնչելու ապագան պլանավորելու, նպատակների հետևից գնալու, երազանքներին հավատալու, հաջողություններ ձեռք բերելու մասին։ Կյանքի այս փուլում հույզերը ձեզ համար առաջնային են, սակայն կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային և վստահությամբ գնաք դեպի երազանքներ տանող այն ճանապարհով, որն ընտրելու եք բառացիորեն օրեր անց՝ կատարելով մասնագիտության, հետագա կրթության և գործունեության ընտրություն:

Ուզում եմ հավատացնել, որ կյանքի այս փուլում ևս պետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ձեր կողքին է լինելու. փոխադարձ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ թե՛ մեր երկրի լիիրավ քաղաքացի, թե՛ զարգացող պետություն ենք կառուցելու։ Մենք միասին բարդ ճանապարհ ենք անցել՝ սկսած կրթական բարեփոխումների պատասխանատու գործընթացներից մինչև համավարակ, պատերազմ և բռնի տեղահանություն։

Առանձնակի ուզում եմ շնորհավորել ՀՀ հանրակրթության դպրոցներում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավարտական դասարանցիներին, որոնք ճակատագրի բերումով փոխել են իրենց դպրոցը և այսօր կյանքի այս փուլն ավարտում են նոր պայմաններում ու միջավայրում: Սիրելի՛ շրջանավարտներ, այս ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղում ձեզ համար սկսվել էր անսովոր պայմաններում, և դուք այս մեկ տարվա ընթացքում հասունացել եք՝ հաղթահարելով անասելի դժվարություններ: Հայաստանի բոլոր դպրոցներում ձեզ սպասել են սիրով, և այդ սերը պետք է ուժ ու վստահություն տա բոլորիս, որպեսզի մենք շարունակենք պատվով հաղթահարել հետագա բարդությունները, կառուցենք մեր ապագան ամուր կամքով և լավատեսությամբ։

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացե՛ք ինքներդ ձեզ, երբեք մի՛ վհատվեք, փայփայե՛ք ձեր մեջ կենսասիրությունն ու լավատեսությունը, որ ունեցել եք աշակերտության տարիներին։ Յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվեք մարդկային բարձր արժեքներով՝ մարդասիրությամբ, պետականաշինության գիտակցմամբ, ձեզնով աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտմամբ։Հիշե՛ք՝ դպրոցում յուրացրածը երբեք չի կորչում. դա ապրումների, հույզերի ու հիշողությունների, գիտելիքի և իմացության աշխարհում շրջելու մի փուլ էր, որ միշտ ձեզ հետ է լինելու։

Շնորհավորում եմ նաև ձեր մանկավարժներին և ընտանիքներին, որոնք ապրել են ձեր օրվա հաղթանակներով, ջանքեր են ներդրել ձեր վաղվա ձեռքբերումների համար։

Առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններն են, որոնք թող լինեն ձեր առաջին պատասխանատու քայլը՝ որպես ՀՀ քաղաքացու ներդրում պետության կայացման գործում։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, կանաչ ճանապարհ, մշտապես առաջ շարժվելու հաստատակամություն։ Բարի երթ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետ

12:50 25.04.2025

Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետ

Իսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […] ...

Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

12:44 25.04.2025

Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես […] ...

Վաշինգտոնը հարգում է անցյալը․ Ռուբիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

12:40 25.04.2025

Վաշինգտոնը հարգում է անցյալը․ Ռուբիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Վաշինգտոնը հարգում է անցյալը․ այս մասին  X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։ Այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, […] ...

Երբ տեղի կունենա ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը

12:30 25.04.2025

Երբ տեղի կունենա ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը՝ 11:00-ից 17:00-ն, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ ...

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

12:18 25.04.2025

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք:  Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային […] ...

Ռոնալդոն կվաճառի իսպանական ակումբը

12:07 25.04.2025

Ռոնալդոն կվաճառի իսպանական ակումբը

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն 40 միլիոն եվրոյով կվաճառի իսպանական «Վալյադոլիդը»։ Վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, սակայն երկու կողմերը չեն կարող այդ մասին հայտարարել մինչև մայիս, հետևաբար գնորդը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո: Ռոնալդոն «Վալյադոլիդի» սեփականատերն է 2018 թվականից: ...

BACK_TO_TOP