17:26 23.05.2024
Նախադպրոցական կրթության համակարգում նոր ծրագիր է փորձարկվում. 2024-2025 ուսումնական տարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում կբացվեն վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: Խմբերից յուրաքանչյուրում կընդգրկվի 20 երեխա: Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներով նախատեսված այս ծրագիրն իրականացվելու է համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«Սա դեռևս պիլոտային ծրագիր է, և ըստ արդյունքների, ծնողների արձագանքի ու ընդունելության ցուցանիշների՝ հետագայում խմբերը կավելանան»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ երեխաների ցուցակագրումն իրականացվելու է համայնքների կողմից:
Նախադպրոցական կրթությունը որոշ խմբերի համար կիրականացվի պետական փոխհատուցմամբ
Նախադպրոցական կրթության նոր չափորոշչը ներդրվել է 190 նախադպրոցական հաստատությունում. այդ աշխատանքները շարունակական են, և հաջորդ տարվանից չափորոշիչը կկիրառվի 300 մանկապարտեզներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը ևս հիմնված է կարողունակությունների վրա.
«Առանցքային խնդիրն այն է, որ երեխաները, բացի գիտելիք ձեռք բերելուց, ձևավորեն նաև հմտություններ, կարողություններ և արժեքային համակարգ: Դա հնարավորություն է տալիս ավելի ինտերակտիվ իրականացնել ուսուցման գործընթացը՝ ավելի շոշափելի վերջնարդյունքներ ապահովելով երեխաների համար»:
Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման նպատակով պետական բյուջեից որոշակի խմբերի համար իրականացվում է փոխհատուցում. պետությունն ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների և զինծառայողների երեխաների նախադպրոցական անվճար կրթություն ստանալու հնարավորությունը:
«2023 թվականի սեպտեմբերից զինծառայողների ընտանիքիներն օգտվում են պետական փոխհատուցումից, իսկ 2024 թվականի սեպտեմբերից ծրագրի շահառու կհանդիսանան նաև սոցիալապես անապահով խմբերի ընտանիքների երեխաները: 2024 թվականի համար այս ծրագրի բյուջեն կազմում է 1 մլրդ 839 մլն դրամ: Բոլոր երեխաների համար նախադպրոցական հասանելի կրթություն ունենալու հեռանկարը շատ ենք կարևորում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
19:48 17.04.2025
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...
19:42 17.04.2025
Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքըՕրենսդրական փաթեթը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ քննարկման ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը: Նրա խոսքով աշխարհում ստեղծվել են նոր հնարավորություններ ավելի հարմարավետ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար, սակայն, միաժամանակ, առաջացել են բազմաթիվ ռիսկեր փողերի լվացման եւ սպառողների […] ...
19:38 17.04.2025
Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներումՖինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը լուծարվելու է նախարարության կազմից: Նշված գործառույթը կիրականացվի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձեւավորվող մասնագիտացված նոր ստորաբաժաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը: Այս մասին հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ «Պետական վերահսկողական […] ...
19:34 17.04.2025
ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով։ Փոխգործակցությունը, մասնավորապես, ուղղված է ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագծերում, ինչը կնպաստի համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև տնտեսական […] ...
19:27 17.04.2025
Առաջարկվում է բարձրացնել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունըՆախագծով առաջարկվում է լավարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մի շարք կարգավորումներ, որոշներն էլ՝ համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Փոխնախարարը նշել է, որ, մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի բովանդակությունը համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով գործող քրեական վարույթին […] ...
19:22 17.04.2025
Ես խնդիր չեմ տեսնում․ Կառլո Անչելոտին՝ հնարավոր պաշտոնանկության մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին: «Դա կարող է տեղի ունենալ այս տարի, միգուցե հաջորդ տարի, երբ լրանա իմ պայմանագրի ժամկետը: Ես խնդիր չեմ տեսնում: Երբ դա տեղի ունենա, ես երախտապարտ կլինեմ ակումբին ու կհեռանամ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ […] ...