Հանրահավաքներն անիմաստ համարող Փաշինյանը հանրահավաքի է հրավիրում մարդկանց՝ ի՞նչ է փոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

Հանրահավաքներն անիմաստ համարող Փաշինյանը հանրահավաքի է հրավիրում մարդկանց՝ ի՞նչ է փոխվել

11:07 30.03.2018

«Առաջիկա պրոցեսներում ես և իմ ընկերները գործելու ենք ոչ միայն որպես կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր, քաղաքական գործիչ, այլև առնվազն նույնքան որպես ՀՀ քաղաքացի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է ՀՀ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոմ Փաշինյանը: 

Լրագրողները հիշեցրել են Փաշինյանին,  որ 2015 թվականին, երբ «Նոր Հայաստանի» հանրահավքներն էին սկսվում և Փաշինյանին հրավիրում էին հանրահավքներին, նա ասել, է թե իրենք մարդկանց չեն առաջնորդելու դեպի պարտություն: Հիմա հրավիրելով հանարհավքի, ու՞ր եք առաջնորոդում մարդկանց՝ հնչել է հարցը.

«Տեսեք կա երկու սցենար, որ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վաչապետ, և մյուս սցենարն այն է,որ մեզ հաջողվում է կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը: Եթե, ենթադրենք, որ մենք ժողովրդին ոչ մի տեղ չենք առաջնորդում, ժողովրդին ոչ մի առաջարկ չենք անում և Սերժ Սարգսյանն, առանց որևէ խոչընդոտի դառնում է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է », – պատասխանել է Փաշինյանը:

Հիմա փոխվե՞լ են մարդիկ, որ հանրահավաքի եք կանչում, հարցրել են լրագրողները՝ նաև հիշեցնելով, ոչ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը ասել է, թե մարդիկ 10 հազար դրամով գնացել և քվեարկել են ՀՀԿ-ի օգտին, ուստի այդ մարդուն 10 հազար դրամով էլ տուն կտանեն,  հանրահավքներն անիմաստ են: 

«Ընդհանրապես հանրային, քաղաքական զարգացումը փոփոխությունների գործընթաց է, ինչու միայն քաղաքացիները, մենք էլ ենք փոխվել և մենք կփորձենք քաղաքկան այնպիսի պրոցես հարուցել, որն ինչպես մեզ կփոխի դրական առումով, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին կտա հնարավորություն՝ ազատագրվել ընտրակաշառքի հնարավորությունից: Եթե մի անգամ մարդը գնացել է կաշառքով ընտրել է, չպե՞տք է ունենա դրանից ազատվելու հնարավորություն: Սա դրանից ազատվելու առաջին ռեալ հնարավորությունն է և ես հավատում եմ, որ ՀՀ քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորությունից», – պատասխանել է Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ ՔՊԿ քննարկումների ընթացքում ձեռք է բերել համոզմունք, որ այն, ինչն իրենք են անում անհրաժրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար, իրենք պարտավոր են ընձեռել ՀՀ քաղաքացուն հաղթանակի հնարավորություն, եթե քաղաքացիները որոշեն  օգտվել այդ հնարավորությունից, իրենք կդառան այդ հաղթանակի երաշխավորը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:46 26.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լեհաստանի […] ...

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

10:42 26.11.2024

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

Եթե դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է 5 տարի և ավելի, լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման օրենքն ուժի մեջ մտնելուց (2024թ. հունիսի 14) հետո՝ սահմանված ժամկետներում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Եթե լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն անցել է 5 տարուց պակաս […] ...

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

10:29 26.11.2024

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է. հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում կլինեն […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:23 26.11.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

BACK_TO_TOP