Մեկնարկում է հանրակրթական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Մեկնարկում է հանրակրթական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

12:46 22.05.2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2024 թվականի մայիսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Գործընթացն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների:

1. Ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։

Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով:

1) «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչները՝ «Պատմություն» առարկայից, «Հայրենագիտություն» և «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Հայրենագիտություն» առարկայից, «Բնագիտություն» և «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Բնագիտություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Ինֆորմատիկա» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։

2) 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» («Իմ հայրենիքը»), «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է (թեստավորման) էլեկտրոնային եղանակով:

«Բնագիտություն» («Բնություն») և «Հայրենագիտություն» («Իմ հայրենիքը») առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).

3) դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (նշված կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ նշված կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

*տեղեկացում

2.Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև 1-12-րդ դասարաններում դասավանդվող վերոնշյալ բոլոր առարկաներից հետևյալ անձինք.

1) Կամավոր ատեստավորմանը կարող է մասնակցել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ևս, այդ թվում՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և վերոնշյալ առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:

2) 2024 թվականի կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:

3) Ի գիտություն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների. առաջնորդվելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջներով՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը կարող է մասնակցել կամավոր ատեստավորման փուլին:

Վերոնշյալ 3 կետով ներկայացված դեպքերում արդեն ուսուցիչները ատեստավորմանը մասնակցելու համար հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հետևյալ հարթակում՝ /at.emis.am/ մինչև սեպտեմբերի 1-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:

Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) անձի անունը, ազգանունը, հայրանունը.

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

3) բնակության վայրը (մարզը, համայնքը).

4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).

5) հանրային ծառայության համարանիշը.

6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.

7) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները /կրթությունը հավաստող փաստաթղթի հետ որպես մեկ ֆայլ սքան անել և ներբեռնել համակարգ/:

Հայտերի լրացման մանրամասների համար՝ կից ուղեցույցը:

Ուսուցիչ չաշխատող անձի համար – https://support.emis.am/article/910

Դպրոցում աշխատող ուսուցիչների համար – https://support.emis.am/article/909

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետ

18:36 17.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետ

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […] ...

Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»

18:30 17.04.2025

Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»

Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […] ...

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետ

18:24 17.04.2025

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետ

Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: ...

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18:16 17.04.2025

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: ...

«Չելսին» 100 միլիոն ֆունտից ավելի կպահանջի Կայսեդոյի համար

18:12 17.04.2025

«Չելսին» 100 միլիոն ֆունտից ավելի կպահանջի Կայսեդոյի համար

«Չելսին» ակումբի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 100 միլիոն ֆունտից ավելի գումար, հայտնում է The Telegraph-ը։ Էկվադորցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: «Չելսին» Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը 2023թ. ամռանը 116 միլիոն եվրոյով գնել էր «Բրայթոնից»։ ...

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը

18:06 17.04.2025

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը

Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է Վիետնամի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։ Այս մասին հայտնում են Վիետնամում Հայաստանի դեսպանությունից: «Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարության, բիզնեսի և քաղաքացիական […] ...

BACK_TO_TOP