12:19 18.05.2024
Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ԲՏՃՄ ուղությամբ ուսուցման կազմակերպմանը։
Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ նախարարը ներկայացրել է նաև մարզային դպրոցների 1-4-րդ դասարաններում գործող դպրոցական սննդի ծրագիրը, որը հետաքրքել է Թուրքմենստանի նախարարին։
Քննարկվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման հարցը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ։
Բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ինտեգրմանն ուղղված աշխատանքներին՝ ներկայացնելով Ակադեմիական քաղաք ծրագիրը, օտարերկրյա գիտնականների հետ համատեղ գիտական նախագծերում ընդգրկվելու հնարավորությունները։
Թուրքմենստանի նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ իրենց երկիրը ևս կրթական բարեփոխումների փուլում է գտնվում, և այս առումով նկատելի են զարգացման ընդհանուր միտումներ՝ ԲՏՃՄ ուսուցման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով։
Թուրքմենստանի կրթության նախարարը նաև նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով, մասնավորապես ոչ ֆորմալ կրթության ասպարեզում ԹՈՒՄՈ կենտրոնների գործունեությամբ, մասնագիտոկան կրթության ասպարեզում դուալ համակարգի ներդրմամբ։
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
18:36 17.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետԱպրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […] ...
18:30 17.04.2025
Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […] ...
18:24 17.04.2025
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետԲրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: ...
18:16 17.04.2025
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: ...
18:12 17.04.2025
«Չելսին» 100 միլիոն ֆունտից ավելի կպահանջի Կայսեդոյի համար«Չելսին» ակումբի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 100 միլիոն ֆունտից ավելի գումար, հայտնում է The Telegraph-ը։ Էկվադորցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: «Չելսին» Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը 2023թ. ամռանը 116 միլիոն եվրոյով գնել էր «Բրայթոնից»։ ...
18:06 17.04.2025
Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանըՎիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է Վիետնամի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։ Այս մասին հայտնում են Վիետնամում Հայաստանի դեսպանությունից: «Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարության, բիզնեսի և քաղաքացիական […] ...