Փարիզում ապացուցված են համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Փարիզում ապացուցված են համարում այն, որ հենց Բաքուն է հրահրել անջատողական շարժումը Նոր Կալեդոնիայում

22:41 17.05.2024

Նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են, որ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում շարունակվող զանգվածային անկարգությունների հրահրմանը առնչություն է ունեցել Ադրբեջանը: Ֆրանսիական մամուլը գրում է, որ այդպես Բաքուն փորձում է ստիպել Փարիզին հրաժարվել Հայաստանին աջակցելու ծրագրերից:  Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Փարիզը Բաքվի սադրանքին ի պատասխան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Արդեն 5 օր է՝ շարունակվում են բախումները: Թեև անկարգությունները պակասել են, բայց արդեն 5 զոհ և հարյուրավոր վիրավորներ կան: Սպանվածներից 2-ը ֆրանսիացի ժանդարմներ են, և այս ամենը կարելի է ասել Ադրբեջանի խղճի վրա է: Երկար կարելի է թվարկել փաստերը: Դրանք ոչ միայն այն լուսանկարներն են, որոնք վաղուց տարածված են համացանցում և ապացուցում են, որ այդ ցուցարարները, անջատողականների առաջնորդները ադրբեջանական դրոշներ էին պատկերում, Իլհամ Ալիևի պատկերով պաստառներ էին բարձրացնում և այլն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հերքել էր իր կապը Կալեդոնիայում ծավալվող իրադարձությունների հետ: Ֆրանսիայի իշխանություններին այդ հերքումը համոզիչ թվա՞ց:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

10:53 10.04.2025

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

Ռուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

BACK_TO_TOP