Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
0.09 oC

Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը

11:55 16.05.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստում։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստում ընդունած արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս Ադրբեջանի Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը-Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ-Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները։ Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն՝ երկու պատճառով։

Առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել գործընթացին։

Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին մեկնաբանություն էր տվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

00:00 01.11.2024

Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

Axios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...

Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համար

23:52 31.10.2024

Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համար

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների մարտունակությունը պահպանելու համար, ասվում է Նորվեգիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ «Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ը եղել է Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքում։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունը Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի […] ...

Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանին

23:44 31.10.2024

Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանին

Ֆոլքլենդյան կղզիներում բնակվող 62-ամյա Դարեն Հորսնելը ճամփորդությունից տուն վերադառնալով գտել է իր տան կողպեքը կոտրված։ Կողոպտիչը գողացել էր նրա հանգուցյալ հարսնացու Թրեյսի Վիքին պատկանող ոսկյա ապարանջանը, iPad, շախմատի հավաքածու և 2500 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, սակայն ամենակարևորը տղամարդու համար եղել է մատանին, որը դրված է եղել հարսնացուի աճյունասափորի կողքին։ Այս մասին գրում է Mirror-ը։ «Ահա […] ...

Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով

23:36 31.10.2024

Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով

Չինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ»: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ […] ...

Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին

23:28 31.10.2024

Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին

«Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, վկայակոչելով Փարիզում պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ֆրանսիայի և Իսրայելի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Փարիզի մտավախությունն է, որ Վաշինգտոնը ձգտում է բացառել Ֆրանսիային Լիբանանի շուրջ բանակցություններից՝ գերադասելով Լոնդոնի և Բեռլինի ավելի ակտիվ դերը։ «Ֆրանսիան տեղյակ է Լիտանի գետից հարավ «Հըզբոլլահին» զինաթափելու […] ...

Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինը

23:20 31.10.2024

Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինը

Neom տարածքի զարգացման գործակալությունը, որի նպատակն է Սաուդյան Արաբիան վերածել 21-րդ դարի երկրի, հայտնել է Սինդալ կղզում հանգստավայրի շինարարության ավարտի մասին։ Այն դարձավ Neom-ի հովանու ներքո ստեղծված առաջին մեգա-նախագիծը։ Կարմիր ծովում երբեմնի ամայի Սինդալ կղզին, որը զբաղեցնում է մոտավորապես 840 հազար քառակուսի մետր տարածք, վերածվել է շքեղ հանգստավայրի՝ հյուրանոցներով, գոլֆի ակումբով և սուպերզբոսանավերի համար նախատեսված […] ...

BACK_TO_TOP