Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը»

18:16 15.05.2024

Ամփոփվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում: Ծրագրին մասնակցել են Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարանների մանուկ և պատանի ընթերցողները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:

Մարտի 27-ին Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում, իսկ մարտի 29-ին՝ Տավուշի մարզի Աչաջուրի մշակույթի տանը մեկնարկել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը: Այն անցկացվել է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» խորագրի ներքո: Ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարաններին նվիրաբերվել է 400 անուն նորատիպ մանկապատանեկան գրքեր, որոնք տեղադրվել են գրադարանի նորաբաց ընթերցանության անկյուններում:

Ապրիլի 25-28-ն Աչաջուրի մշակույթի տանը, իսկ մայիսի 2-5-ը՝ Սպիտակի քաղաքային գրադարանում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն իրականացրել են «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը: Գրադարանների մանուկ ու պատանի ընթերցողների համար անցկացվել են տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորությունն ընդգծող միջոցառումներ, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ, թեմատիկ քննարկումներ, ինտերակտիվ վիկտորինաներ, որոնց միջոցով ամրապնդվել են ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենագործ, բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը ծրագրի մասնակից երեխաների համար անցկացրել է նկարչության վարպետության դասեր: Սոնա Բանոյանի օգնությամբ երեխաները նկարչական արվեստի աշխարհում իրենց քայլերն են արել, սովորել նկարչության հիմունքները, նոր հմտություններ ձեռք բերել, յուրացրել նկարչական խառը տեխնիկայի նրբությունները, զարգացրել ստեղծագործական միտքն ու կարողությունները՝ արտահայտելով իրենց գաղափարներն ու զգացմունքները:

Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի ամփոփումն ու փակման արարողությունը: Միջոցառման շրջանակում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Սպիտակի և Աչաջուրի գրադարանների՝ ծրագրի մասնակից երեխաների նկարչական աշխատանքները: Ցուցադրությանը ներկայացված էին ճամբարի օրերին նկարչության դասընթացի շրջանակում երեխաների ստեղծած դիմանկարներ: Որպես ոգեշնչման աղբյուր՝ երեխաներն ընտրել էին իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի և եվրոպական այլ նկարիչների հայտնի կտավները, որտեղ պատկերված էին նաև հայկական մանրանկարչության զարդանախշեր:

Ծրագրի ամփոփման և փակման արարողության ընթացքում ցուցադրվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագծի հայտը ներկայացնող տեսահոլովակը, ինչպես նաև ծրագրի ընթացքի մասին պատմող՝ գրադարանի կողմից պատրաստված ֆիլմը: Այնուհետև երեխաները հանդես են եկել վոկալ կատարումներով: Ծրագրի շրջանակում երեխաները շրջայց կկատարեն Երևանի մշակութային վայրերում:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության և նախաձեռնության՝ լավագույնս իրականացման համար: Նրա խոսքով՝ ծրագիրը հրաշալի հնարավորություն էր մարզերի երեխաների համար հաղորդակցվելու եվրոպական մշակութային ժառանգությանը. «Վարպետության դասերի ընթացքում երեխաները նոր ու հետաքրքիր էջեր բացահայտեցին եվրոպական, հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ, առնչվեցին մշակույթների երկխոսությանը, կրթամշակութային ծրագրերի միջոցով գիտելիքներ ձեռք բերեցին, հետաքրքիր և անմոռանալի օրեր անցկացրեցին իրար հետ: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակում Սպիտակի և Աչաջուրի գրադարանները համալրվեցին նորատիպ մանկապատանեկան գրքերով, ինչը նոր խթան կհանդիսանա ընթերցանության համար: Այս գրադարանների հետ սա մեր երրորդ խոշոր ծրագիրն էր՝ արձանագրված կարևոր ձեռքբերումներով՝ տեխնիկական, գույքային, գրքային համալրումներով: Գրադարանների ղեկավարների և երեխաների ոգևորությունը մշտապես փոխանցվում է մեզ այն հանձնառությամբ, որ մենք շարունակական դարձնենք աշխատանքներն ու համագործակցությունն այդ գրադարանների հետ»:

Ծրագրի փակման արարողության շրջանակում Ռուզան Տոնոյանը շնորհակալագրեր է հանձնել ծրագրի կազմակերպիչներին, իրականացնողներին և մասնակից երեխաներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP