Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին, կոտրել այն, ապա փլուզել շինության պատը. կան վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին, կոտրել այն, ապա փլուզել շինության պատը. կան վիրավորներ

11:28 15.05.2024

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 42 տան մոտ ավտովթար է տեղի ունեցել, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կոտրել խողովակի երակթե հենասյուները ու առաջացել է գազի արտահոսք: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում 31-ամյա Վազգեն Ա.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Բախման հետևանքով փլուզվել է նաև բնակչի տան քարե պարսպի մի հատված, երկաթե դարպասը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Քարամյանը և Վահե Եգորյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ շարունակ վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացրել, որպեսզի բնակիչները արագ գազ ստանան:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների և վնասներ ստացած տան սեփականատիրոջ ինքնությունը:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները

13:15 22.11.2024

Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները

Նոյեմբերի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հավաքվել էին Շիրակի մարզի շուրջ 100 երիտասարդ։ Եկել էին ծանոթանալու ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնակցելու համակարգում կանանց ներգրավվածության ուղիներին ու առկա մարտահրավերներին վերաբերող քննարկմանը։ «Նմանատիպ քննարկումները, կարծում եմ, խթան են, որպեսզի կանայք ավելի ոգևորված և ավելի մոտիվացված մուտք գործեն ուժային կառույցներ, կոնկրետ այս դեպքում՝ Պարեկային ծառայություն»,-նշել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը: […] ...

Ալկոհոլի գործածման անվտանգ չափաքանակ գոյություն չունի․ ՀՀ ԱՆ

13:09 22.11.2024

Ալկոհոլի գործածման անվտանգ չափաքանակ գոյություն չունի․ ՀՀ ԱՆ

Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև` սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը: Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

13:00 22.11.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումներին: Միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ […] ...

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է դեսպաններին հրավիրել խորհրդարանի առաջին նիստին

12:53 22.11.2024

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է դեսպաններին հրավիրել խորհրդարանի առաջին նիստին

Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է օտարերկրյա դեսպաններին հրավիրել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, որը կկայանա նոյեմբերի 25-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամները, ինչպես նաև սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա նրանք հրավիրված չեն առաջին հանդիպմանը: Ընտրությունները և խորհրդարանի առաջին նիստը մեր ներքին […] ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

12:41 22.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […] ...

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

12:35 22.11.2024

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

Ողջ աշխարհն այժմ ամենաանհանգստացնող ժամանակաշրջանն է ապրում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, դրա լուծման հույսը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք երդմնակալության հետ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։ «Հիմա եկել է ամենամութ ժամը, բայց լուսաբացից առաջ միշտ ամենամութն է լինում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ […] ...

BACK_TO_TOP