Ինչ է ներկայացվում ադրբեջանական դասագրքերում հայերի ու Հայաստանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+12.09 oC

Ինչ է ներկայացվում ադրբեջանական դասագրքերում հայերի ու Հայաստանի մասին

21:57 14.05.2024

Ադրբեջանական պատմության դպրոցական դասագրքերում ներկայացվում են նենգափոխված տեղեկություններ հայերի և Հայաստանի մասին։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։

«Օրինակ` ըստ այդ դասագրքերում տեղ գտած շարադրանքի` 18-րդ դարում ադրբեջանական տարածքներում ստեղծվել էր Երևանի խանությունը, որի բնակչությունը իբրև թե միայն ադրբեջանցի թուրքեր էին: Ըստ այդ հեղինակների` թուրքերի նախնիները հնագույն ժամանակներից ապրել են այդ տարածքներում, իսկ հայերը այստեղ զանգվածաբար տեղափոխվել են միայն 19-րդ դարում` ռուսական իշխանությունների կողմից:

Ադրբեջանի` 8-րդ դասարանի պատմության դպրոցական դասագրքում նշվում է նաև, որ Երևանի խանությունում իբրև թե ադրբեջանցի թուրքերի բնակվելու մասին են վկայում այդ շրջանին պատկանող տեղանունները, տվյալ ժամանակաշրջանում Երևան այցելած եվրոպացի ճանապարհորդների, նույնիսկ`որոշ հայ պատմաբանների տեղեկությունները:

Որպես հիմնավորում` նշում են հայ պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի այն կարծիքը, որ, սկզբնաղբյուրների համաձայն, հայերը 18-րդ դարում կազմում էին Երևանի բնակչության փոքրաթիվ մասը, իսկ ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում։ Սակայն, հարկ է նշել, որ այդ շրջանում ադրբեջանցի ժողովուրդ գոյություն չուներ, իսկ եղած տեղեկությունները` բնակչության թվակազմի մասին, վերաբերում են ոչ թե Երևան քաղաքին, այլ՝ միայն բերդի ներսում ապրողներին։ Իսկ Երևանում եղել է մեծաքանակ հայ բնակչություն։

Այսպիսով` այդ դասագրքերում տեղ գտած տեղեկությունը` Երևանի բնակչության մասին, հիմնազուրկ է։ Բացի այդ` հայերի թվաքանակի որոշակի նվազումը պայմանավորված էր թուրք-պարսկական երկարատև պատերազմներով և, հատկապես, պարսից շահ Աբբասի` 1604 թվականին իրականացրած բռնագաղթով:

Ի հավելումն նշենք, որ եվրոպացի ճանապարհորդները, որոնք այցելել են տարածաշրջան, տեղեկություններ են հաղորդել ոչ միայն Երևանի մուսուլման բնակչության, այլև քաղաքում մեծամասնություն կազմող հայերի մասին: Պահպանվել է Իսպանիայի թագավորի պատվիրակ Անտոնիո դե Գուվեայի 1608 թ․ վերաբերող հիշատակությունը, որի համաձայն, Երևանը ողջ Մեծ Հայքի կարևորագույն քաղաքն ու մայրաքաղաքն էր, որն ամբողջությամբ բնակեցված էր հայերով[5]։

1631-1633 թթ․ Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն իր «Վեց ճանապարհորդություններ» աշխատության առաջին հատորի «Պարսկական ճանապարհորդություն» մասում, նկարագրելով Երևան քաղաքի հատակագիծն ու ընդհանուր համայնապատկերը, խոսում է «քրիստոնյա հայերով բնակեցված թաղամասերի» մասին։ Երևանի բերդի ու քաղաքի հնագույն եկեղեցիները նկարագրելիս նա նշում է, որ քաղաքը բնակեցված էր բացառապես հայերով։

Ադրբեջանցի հեղինակներն այդ դասագրքերում հիշատակում են նաև, որ իբրև քրիստոնյա փոքրաթիվ բնակչության` հայերի առաջին մուտքը տարածաշրջան անմիջականորեն կապված էր 1441 թվականի` Կիլիկիայից հայոց կաթողիկոսության` Երևանի մոտ գտնվող Ուչքիլսե (Էջմիածին) տեղափոխման հետ: Նրանք նշում են, որ հետագայում իբր հայոց կաթողիկոսները ադրբեջանցիների հողերը յուրացնում էին և ընդարձակում իրենց հողակալվածքները[8]։

Հարկ է նորից հստակեցնել, որ այդ ժամանակաշրջանում որևէ ադրբեջանցի չի ապրել Երևանում կամ շրջակա տարածքներում, բացի այդ` տեղի պարսկական, մուսուլմանական իշխանության ներկայացուցիչներն իրենք էին խլում հայ գյուղացիների հողերը կամ վտարում նրանց իրենց պապենական հողերից։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող հողակալվածքները` որպես եկեղեցապատկան, պարսկական իշխանությունները հատուկ հրամանագրերով էին հաստատում։ Այսինքն`այդ հողերը եկեղեցու օրինական սեփականությունն էին հանդիսանում։ Ադրբեջանցի հեղինակները նման անհիմն հնարքներով կեղծում են նաև հայկական Արցախի պատմությունը։ Արցախն այդ դասագրքերում ներկայացվում է որպես բնիկ թյուրքական տարածք, իսկ հայերի հաստատվելը այդ տարածքում նշվում է միայն 1828 թվականից հետո։

Նշենք, որ Արցախը հայկական այն տարածքներից է, որտեղ մինչև 2023 թ․ հայերը միշտ կազմել են բացարձակ մեծամասնություն։ Այստեղ մշտապես եղել են հայկական իշխանություններ, և միայն 18-րդ դարի կեսերին Շուշիում թյուրքական ծագում ունեցող Փանահ խանին հաջողվեց հաստատվել Շուշիում և տեղում ստեղծել Ղարաբաղի խանությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ դրանից հետո, թյուրքախոսները կազմում էին Արցախի բնակչության փոքրամասնությունը։

Ադրբեջանական դասագրքերում շրջանառվում է նաև պատմագիտական այն կեղծ թեզը, ըստ որի, 1918 թ․ Օսմանյան պետության համաձայնությամբ, իբրև թե Ադրբեջանի պատմական հողերում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը իր գոյությամբ պարտական է Սարդարապատի, Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերին։ Այդ կռիվներում պարտություն կրելուց հետո թուրքական զորքերը և նրանց աջակից տեղացի թյուրքախոսները ստիպված էին ընդունել հայկական պետության գոյությունը Արևելյան Հայաստանում։

Այսպիսով` ադրբեջանական պետությունը, դեռևս դպրոցական տարիքից, սերմանում է այն գաղափարը, որ հայերն իրենց թշնամիներն են, զավթել են «իրենց պատմական հողերը» և իբր թե եկվորներ են այս տարածաշրջանում»,-նշված է հիմնադրամի հրապարակած հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP