Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը

10:56 14.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, խուլիգանության, ահաբեկչության, զենք-զինամթերքի առգրավան, աշխատանքային անվտանգության ապահովման կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, հանցագործության նախապատրաստման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, աշխատանքային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և ինքնիրավչության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասել

22:32 25.11.2024

Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասել

Արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին 700-րդ խաղն է անցկացրել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ Լա լիգայի թիմերից մեկի գլխավոր մարզիչը բոլոր մրցաշարերում հատում է 700 խաղի շեմը: Սիմեոնեն իսպանական ակումբը գլխավորում է 2011 թվականից։ Այս ընթացքում «Աթլետիկոն» տարել է 413 հաղթանակ, գրանցել 156 ոչ-ոքի և կրել 131 […] ...

Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

22:24 25.11.2024

Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աջակցությամբ իրականցվել են իրազեկման միջոցառումներ ազատազրկված անձանց համար։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Հովհաննես Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Թմրանյութերի ազդեցությունը հասարակության և անհատի վրա» թեմայով հանդիպում, որն անցկացնելու համար հիմնարկ է հրավիրվել հոգեբան, հոգեթերապևտ Լուսինե Սերոբյանը։ Ազատազրկված անձինք դիտել են թեմայի վերաբերյալ նյութեր […] ...

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

22:16 25.11.2024

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

22:08 25.11.2024

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Ռաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...

SHANTNEWS

22:00 25.11.2024

SHANTNEWS

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

21:50 25.11.2024

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...

BACK_TO_TOP