ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
6:56:38
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+11.09 oC

ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

10:06 14.05.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բրազիլիա մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։

Համաժողովի շրջանակներում ՄՊՀ նախագահը հանդես կգա ելույթով, որում կներկայացնի հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։
Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ նախորդ տարիների գործունեության արդյունքների, մրցակցային քաղաքականության և կիրարկման, հակամրցակցային համաձայնությունների, շահերի պաշտպանության, համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին առնչվող հարցերի շուրջ։
Նախատեսվում է նաև հանդիպում Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հետ:

ՄՊՀ-ն Մրցակցության միջազգային ցանցին անդամակցում է 2001 թվականից: Կազմակերպությունը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել է

10:44 08.04.2025

Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել է

Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,-գրել է նախարարը: ...

Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:34 08.04.2025

Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՀՀ նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

10:22 08.04.2025

ՀՀ նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին: Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 8-ին

10:16 08.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ: ...

Ճապոնիան երկու տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

10:00 08.04.2025

Ճապոնիան երկու տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ևս երկու տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են, մասնավորապես, երկկողմ առևտրի ամբողջական արգելք։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Մենք այս որոշումը կայացրել ենք՝ ելնելով մեր մտադրությունից՝ բոլոր ջանքերը գործադրելու՝ համակողմանիորեն լուծելու չլուծված խնդիրները, ինչպիսիք են Ճապոնիայի քաղաքացիների առևանգումը և […] ...

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

09:50 08.04.2025

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

ԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։ Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» […] ...

BACK_TO_TOP