Իսրայելը հրետանիով գնդակոծում է Ռաֆահի կենտրոնական և արևելյան շրջանները. Al Jazeera – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Իսրայելը հրետանիով գնդակոծում է Ռաֆահի կենտրոնական և արևելյան շրջանները. Al Jazeera

09:37 14.05.2024

Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային հրետանային գնդակոծություն է սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնական և արևելյան շրջաններում։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։

Ավերածությունների, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ պաղեստինցիները զանգվածաբար հեռանում են Ռաֆահից։ Նրանցից շատերը փախչում են Դեյր էլ Բալլահ քաղաք, որտեղ այլեւս բավարար ազատ տարածք չկա մարդկանց տեղավորելու համար։

ԱՄՆ նախագահի վարչակազմի ենթադրության համաձայն, որը վկայակոչում է CNN-ը, Իսրայելն արդեն զորքեր է պատրաստել և մոտ օրերս կարող է ցամաքային գործողություն սկսել Ռաֆահում։ Սակայն Վաշինգտոնում դեռ վստահ չեն, թե Իսրայելը վերջնական որոշում է կայացրել այս հարցում։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է պատանդներ վերցնելով։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարեց Գազայի ամբողջական շրջափակման մասին և սկսեց վրեժխնդիր լինել անկլավի և Լիբանանի ու Սիրիայի որոշ տարածքների դեմ։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

SHANTNEWS

20:00 22.11.2024

SHANTNEWS

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:55 22.11.2024

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

19:50 22.11.2024

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

19:45 22.11.2024

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացված 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ։  Կյանքս կյանքիդ գնով. ավելի քան 80 զինվորի կյանք փրկած 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անունը կրող այս լսարան ԵՊՀ ուսանողները մտնում են մեծ ակնածանքով ու խոնարհումով, հեռանում՝ արիացած: Պատմության այս ֆակուլտետ Վահագնը գալիս էր անգամ, երբ ուսանող չէր […] ...

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

19:40 22.11.2024

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի […] ...

BACK_TO_TOP