22:08 13.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ցերեկույթին մասնակցել են Արարարտի մարզի 14 դպրոցներ, որոնցում դասավանդվում է ֆրանսերեն։
Դպրոցականները հյուրերին նախասրահում դիմավորել են երաժշտական կատարումներով և նկարչական աշխատանքների ցուցահանդեսով՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեին։
Բեմում՝ ներկայացման ձևաչափով դպրոցների սաները հայերեն և ֆրանսերեն ներկայացրել են դրվագներ՝ Շառլ Ազնավուրի կյանքից և ստեղծագործական գործունեությունից, հանդես եկել նրա հեղինակած ստեղծագործություններով, ներկայացրել պարային և վոկալ կատարումներ։
Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության կողմից ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, և ողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում իրականացվելու են բազմաթիվ միջոցառումներ։ «Անդրադառնալու ենք Շառլ Ազնավուրի ժառանգությանը, այն արժեքներին, որը նա թողել է և որը մենք պետք է շարունակենք»,- ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ մշտապես ուշադրությամբ է հետևում այն միջոցառումներին, որոնք կազմակերպում են մարզային դպրոցները։
«Այնքան կարևոր է, որ մենք խրախուսենք երեխաներին ներկայացնելու իրենց գաղափարները, մոտեցումները։ Մեծահասակների կողքին երեխաներն իրենց տեսանկյունից պետք է խոսեն իրադարձությունների և մարդկանց մասին, ինչը կօգնի նրանց շարունակել պատմությունը և պահպանել մշակութային ժառանգությունը»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նախաձեռնության ձևաչափին՝ մեկ գաղափարի շուրջ համախմբված և 14 դպրոցների համատեղ ջանքերով կազմակերպած միջոցառմանը՝ նշելով, որ այս համագործակցությունն արժանի է մեծ գնահատանքի։
«Կարևոր է, որ դպրոցներն աշխատեն միասին, համախմբվեն ընդհանուր գաղափարների շուրջ և իրականացնեն դրանք»։
Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։
23:59 06.04.2025
Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունըԻսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ «Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար […] ...
23:40 06.04.2025
Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համարՃապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի մասնակցությամբ տեղի է ունցել երկրի նոր ստորաբաժանման՝ ծովային տրանսպորտային խմբի կազմավորման արարողությունը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում հեռավոր կղզիներ տեղափոխելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի Կուրի ռազմածովային ինքնապաշտպանական ուժերի բազայում։ Ճապոնիայի ծայրամասային կղզիները վերաբերում են երկրի հարավ-արևմուտքում գտնվող կղզիներին. դրանք գտնվում են Թայվանին ամենամոտ: «Եթե մենք պետք է […] ...
23:20 06.04.2025
Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունըՖրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ հանդիպումից հետո։ «Նախագահ Տեբբունի հետ մենք արտահայտեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ վերականգնելու հանգիստ և խաղաղ գործընկերությունը հավասարության ոգով»,-մեջբերում է Բարրոյի խոսքերը Agence France-Presse-ը: […] ...
23:00 06.04.2025
Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNNՀութի ապստամբական շարժման հակառակորդները ցամաքային գործողություն են նախապատրաստում Եմենում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Դրա հաղորդմամբ՝ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Վերլուծաբանները, մատնանշում է հեռուստաալիքը, կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային […] ...
22:38 06.04.2025
Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղելԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի, հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել», -ասել […] ...
22:18 06.04.2025
Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի«Ազգային հանրահավաք» կուսակցության համակիրները զանգվածային ցույց են անցկացրել՝ ընդդեմ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու դեմ։ Ինքը՝ Լը Պենը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, դատավարությունն անվանել է քաղաքական և խոստացել, որ կշարունակի պայքարել «մինչև հաղթանակ»։ Ինչպես համոզված է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի հազար մարդ է հավաքվել Փարիզի […] ...