23:03 13.05.2024
Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ բանակցություններում միջնորդ չի լինելու: Այսինքն՝ նաև չի լինելու ձեռքբերվելիք պայմանավորվածությունների իրականացման երաշխավոր:
Բանակցությունների առաջին օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց բանակցվող փաստաթղթի վերնագիրը, այսինքն՝ խաղաղ համաձայնագիրը կոչվելու է հետևյալ կերպ՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագիր»:
Գիտենք, որ փաստաթղթի նախագիծը ադրբեջանական կողմն է ներկայացրել: Եվ այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել «երկկողմ» բառի վրա: Այդպիսով, ադրբեջանցիները, ովքեր, ինչպես ասացի, մշակել են նախագիծը, ցանկանում են ընդգծել, որ համաձայնությունը ձեռք է բերվելու առանց 3-րդ կողմի մասնակցության, առանց միջնորդի և առանց ձեռք բերվող համաձայնությունների իրականացման երաշխավորի»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Գերտերությունների մայրաքաղաքներում ի՞նչ գնահատականներ են հնչում: Իսկ Ղազախստանում ինչպե՞ս են մեկնաբանում:
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...