ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+12.09 oC

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

16:10 13.05.2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը:

Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում կրթական բարեփոխումների ակտիվ փուլում կարևորել է համագործակցությունը նաև մասնավորի հետ՝ նշելով, որ ստորագրված հուշագիրը ՀՀ պետական քաղաքականության համատեքստում է.

«Կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, և շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը ևս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար ևս»:

ԱՄԻՕ բանկի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ սա փոքր քայլ է՝ ընդլայնելու և զարգացնելու համագործակցային հետագա քայլերը: «Սա ներդրում է հանուն ապագայի, որի տերն այսօրվա ուսանողներն են»,- ասել է Ազամատ Խակույը:

Հուշագրի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթաթոշակ: Նպատակն է մարդկային կապիտալի զարգացումը, կրթական ծառայությունների մատչելիության ու հասանելիության բարձրացումը, սոցիալապես անապահով խմբերի բարձր առաջադիմությամբ ուսանողների խրախուսումը և այլն: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով կհայտարարվի ուսանողների ընտրության մրցույթ: Կրթաթոշակի արժանացած ուսանողների համար կստեղծվի ԱՄԻՕ բանկում աշխատելու հնարավորություն՝ ամրապնդելով կրթություն-աշխատաշուկա կապը՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP