23:46 12.05.2024
Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր շրջանի անցկացումը։ Այս մասին հայատարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը:
«Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։
Այն կոչ է անում այս համատեքստում շարունակել սահմանի սահմանազատումը՝ հիմնվելով 2024 թվականի ապրիլի 19-ի ընդունված սկզբունքների վրա և շարունակել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան կոչ է անում շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով և ողջունում է Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ հեշտացնելու այս բանակցությունները։
Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան»,-նշվում է հաղորդագրությունում։
15:29 17.04.2025
Նորակերտի դպրոցում հայտնաբերվել է չհաշվառված զինամթերքԱպրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն այցելել են Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոց` ստուգելու ուսումնական նպատակով հաշվառված զենքի և զինամթերքի պահման պայմանները: Հայտնաբերվել է առանց թույլտվության, արտաքինից մարտականի նմանվող, ութ նռնակ և երեք պայթուցիչ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: ...
15:22 17.04.2025
Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Լոռու մարզում գտնվող՝ պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցի կողմից Դեբեդ գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար, կազմակերպել է իր աշխատակցի կողմից տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք տալու գործընթացը: Մասնավորապես՝ աշխատակցին հանձնարարել […] ...
15:15 17.04.2025
Մյուլլերը կրկնել է Մեսսիի ցուցանիշըՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կրկնել է Լիոնել Մեսսիի ցուցանիշը, գրում է Opta-ն։ Մյուլերը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 163-րդ խաղն ու մրցաշարի պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնացած ֆուտբոլիստների ցանկում Մեսսիի հետ կիսում է 3-4-րդ տեղերը։ Այդ ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, որն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մասնակցել է […] ...
15:07 17.04.2025
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները և համագործակցության հեռանկարներըԱպրիլի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջ. վան Լևենը ողջունել է Հայաստանի և […] ...
14:53 17.04.2025
Տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստըՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը, և ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանն ու շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերի վերաբերյալ հարցերը։ Վեր բարձրացված հարցերի քննարկման արդյունքում օրենսդրական բացերի […] ...