Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Նեթանյահուի գործողությունները «Հիտլերին կստիպեին նախանձել» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Նեթանյահուի գործողությունները «Հիտլերին կստիպեին նախանձել»

14:54 12.05.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում իր գործողություններով «Ադոլֆ Հիտլերի մոտ նախանձ կառաջացներ»։ Նա համապատասխան հայտարարություն է արել Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ գրավոր պատասխանելով հարցերին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Անկարա կատարելիք այցից առաջ։

«Նեթանյահուն Գազայում հասել է ցեղասպանության այնպիսի մակարդակի, որը կստիպի Հիտլերին նախանձել: Մենք խոսում ենք այն մասին, որ Իսրայելը թիրախավորում է շտապօգնության մեքենաները, հարձակվում է սննդի բաշխման կետերի վրա և ռմբակոծում օգնության ավտոշարասյունները, ոտնահարում է մարդկանց կյանքի իրավունքը Գազայում»,- մեջբերում է Haber հեռուստաալիքը Էրդողանի խոսքերը:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան «կանգնում է խաղաղության կողմում»։ Նրա խոսքով, Իսրայելը «շարունակում է անխոհեմ կերպով ոտնահարել ՄԱԿ-ի բանաձևերը, միջազգային իրավունքը և մարդու իրավունքները» պաղեստինյան բոլոր տարածքներում, և ոչ միայն Գազայի հատվածում:

«Պատկերացրեք, թե ինչպես կարձագանքեիք, եթե ինչ-որ մեկը գար ձեր տուն և ասեր, որ իրենք հիմա դրա սեփականատերն են: Ակնկալվում է, որ դուք կպաշտպանեք ձեր տունը և կդիմադրեիք», – հավելել է Էրդողանը:

Միցոտակիսը Անկարա կժամանի մայիսի 13-ին՝ 2023 թվականի դեկտեմբերին Էրդողանի Աթենք կատարելիք այցից հետո պատասխան այցով։ Սպասվում են Էրդողանի հետ երկկողմ բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն ծովային սահմանների ոլորտում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրների լուծման ուղիները, Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակը, առևտրատնտեսական հարաբերությունները և քաղաքական և գործարար փոխգործակցության զարգացումը: Թուրքիայի ղեկավարը մտադիր է նաև մանրամասնորեն անդրադառնալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակին և քննարկել տարածաշրջանի այլ հակամարտությունների գոտիները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP