Բժիշկը խորհուրդ է տվել, թե արագ սննդի որ տեսակներին նախապատվություն տալ առողջությանը վնաս չհասցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Բժիշկը խորհուրդ է տվել, թե արագ սննդի որ տեսակներին նախապատվություն տալ առողջությանը վնաս չհասցնելու համար

11:33 12.05.2024

Արագ սննդի ռեստորանների ուտեստները կարող են օգտակար լինել նաև օրգանիզմի համար, արագ սննդի ցանցերում նախապատվությունը պետք է տալ թարմ հացով աղցաններին, հավին և ռուլետներին, ասել է թերապևտ Թիմուր Ասանովը:

Նրա խոսքերով՝ մսի տարբեր տեսակների միջեւ ընտրություն կատարելիս պետք է նախապատվությունը տալ հավի մսին, այլ ոչ թե խոզի կամ տավարի։ Կարտոֆիլը նույնպես կարելի է ուտել, բայց ոչ մսի հետ համատեղ։ Ավելի լավ է ուտել խաշած կարտոֆիլ, այլ ոչ տապակած։ Սոուս ընտրելիս թերապևտը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ կետչուպին կամ մանանեխին և չգնել մայոնեզի հիմքով սոուսներ։

Խմիչքներից բժիշկը խորհուրդ է տալիս ընտրել հանքային ջուր, թեյ, սուրճ առանց կաթի և շաքարի, քանի որ բոլոր քաղցր գազավորված ըմպելիքները մեծ քանակությամբ շաքար են պարունակում։
Ասանովը նաև սուշիի և ռուլետների սիրահարներին հիշեցրել է սպիտակ բրնձի կալորիականության մասին։

«Այդ ուտեստների անփոփոխ բաղադրիչը բրինձն է, որը համարվում է դիետիկ սնունդ: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ չհղկված շագանակագույն բրինձը օգտակար է, քանի որ հենց իր կեղևի մեջ է պարունակում բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր: Իսկ սպիտակ բրինձը միայն կալորիաներ է հաղորդում ուտեստներին և նպաստում է քաշի ավելացմանը, վերջապես, չարժե հրաժարվել սուշիից և ռուլետներից, բայց կարևոր է պահպանել չափը»,- հավելել է Ասանովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

SHANTNEWS

20:00 22.11.2024

SHANTNEWS

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:55 22.11.2024

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

19:50 22.11.2024

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

19:45 22.11.2024

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացված 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ։  Կյանքս կյանքիդ գնով. ավելի քան 80 զինվորի կյանք փրկած 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անունը կրող այս լսարան ԵՊՀ ուսանողները մտնում են մեծ ակնածանքով ու խոնարհումով, հեռանում՝ արիացած: Պատմության այս ֆակուլտետ Վահագնը գալիս էր անգամ, երբ ուսանող չէր […] ...

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

19:40 22.11.2024

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի […] ...

BACK_TO_TOP