Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն հավանականությամբ, հայկական կողմի նախաձեռնությամբ է ի վերջո որոշվել է հանդիպումը հենց Ալմաթիում անցկացնել: Այստեղ իսկապես կա որոշակի սիմվոլիզմ՝ հաշվի առնելով այն, որ հենց Ալմաթիում ստորագրվեց հայտնի հռչակագիրը, որով խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվեցին պետական սահմաններ:

Այդ իմաստով Ալմաթիում հանդիպումն անցկացնելը հայկական կողմի համար կարծես դրական երևույթ էր, բայց Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության վերջնական համաձայնագրում չլինի հիշատակում Ալմաթիի հռչակագրի մասին: Հակառակ դրան, որպես ձեռքբերում կարելի է համարել այն, որ Տավուշում սահմանազատման փաստաթղթի վրա այնուամենայնիվ հիշատակվում է Ալմաթիի համաձայնագիրը: Այդ տրամաբանությամբ կարելի է նաև դրական համարել այն, որ այս հանդիպումը հենց Ալմաթիում է անցկացվում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ղազախստանի դերը ինչո՞ւմ է կայանում. գերտերությունները հաշտվե՞լ են այն մտքի հետ, որ իրենք ներգրավված չեն լինելու:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

16:56 23.11.2024

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

16:51 23.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

16:45 23.11.2024

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

Երևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

16:38 23.11.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

16:23 23.11.2024

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

BACK_TO_TOP