Մբապեն «Ռեալում» չի լինելու ընդգծված առաջատար. Դեսայի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Մբապեն «Ռեալում» չի լինելու ընդգծված առաջատար. Դեսայի

14:38 10.05.2024

«Միլանի», «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսել Դեսային կարծում է, որ Կիլիան Մբապեի համար ավելի լավ կլինի տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող որևէ ակումբ.

«Վստահ չեմ, որ Մադրիդի «Ռեալը» Մբապեի համար կարիերայի շարունակության կատարյալ վայր է։ Ձախ եզրում խաղում է Վինիսիուսը։ Կան նաև այնպիսի խաղացողներ, որոնք մեծ կարողություններ ունեն, օրինակ՝ Բելինգեմը։ Մբապեն «Ռեալում» չի լինելու ընդգծված առաջատար, ինչպես ցանկանում է։

Ֆուտբոլային բիզնեսի տեսանկյունից, ես Մբապեի փոխարեն կտեղափոխվեի Սաուդյան Արաբիա, որտեղ մեկ տարում կվաստակեի 350 միլիոն եվրո, բայց մեկ մրցաշրջան հետո կվերադառնայի Եվրոպա, որպեսզի մասնակցեի աշխարհի առաջնությանը»,- մեջբերում է Դեսայիին GFFN-ը։

2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ սաուդյան «Ալ Հիլյալը» ցանկանում էր ձեռք բերել Մբապեին։ Ակումբը գործարքի համար ՊՍԺ-ին պատրաստ էր վճարել 300 միլիոն եվրո, իսկ Ֆրանսիայի հավաքականի ավագին՝ 350 միլիոն եվրո աշխատավարձը, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը չհամաձայնեց տեղափոխվել «Ալ Հիլյալ»։

Մբապեի ու «Պարի Սեն-Ժերմենի» միջև պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Նա որոշել է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ակումբից և, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

10:28 27.11.2024

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

10:24 27.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․75 դրամ: ...

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

10:20 27.11.2024

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

10:00 27.11.2024

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

09:52 27.11.2024

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

BACK_TO_TOP