Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար, Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+10.09 oC

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար, Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

20:50 09.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հաղթանակի օրվա խորհրդին, օրվա հետ կապված տարբեր զգացողություններին, հասարակության պառակտվածությանը, անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը:

Ռուբեն Բաբայանը խոսել է նաև ներքաղաքական իրադարձություններից, սահմանազատման և «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը վերաբերող թեմաներից:

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, այս վեճի մեջ իշխանությո՞ւնն է ճիշտ, թե՞ դիմադրության շարժումը: Այս հարցին Բաբայանը հետևյալ պատասխանն է տվել․

«Վերջին 2 տարում կատարվում է միգուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար: Հայաստանը սկսում է իրականում անկախանալ: Սա նորածին երեխա է, չնայած ունի 35 տարվա անկախության պատմություն: Այստեղ շատ զգույշ պետք է լինել»:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարևորվել է հետբուհական կրթությունը ԲԿ-ների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպման համատեքստում

22:58 10.04.2025

Կարևորվել է հետբուհական կրթությունը ԲԿ-ների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպման համատեքստում

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը մասնակցել է «Անհետաձգելի բուժօգնության» հետդիպլոմային մասնագիտացման ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում: Ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ «Yale» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ միջոցառմանը ելույթ են ունեցել Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱՄՆ հեղինակավոր «Yale» համալսարանի Անհետաձգելի […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:46 10.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կարծում եմ այն գլոբալ զարգացումները, որ տեղի են ունենում աշխարհում, ինչ-որ տեղ մեղմացրել են ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները․ Սերգեյ Մինասյան

22:42 10.04.2025

Կարծում եմ այն գլոբալ զարգացումները, որ տեղի են ունենում աշխարհում, ինչ-որ տեղ մեղմացրել են ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները․ Սերգեյ Մինասյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես Ալիևի հայտարարություններին։ Իլհամ Աիլևը երեկ ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ձևավորելու համար։ Կարելի՞ է ասել, թե որոշակի փափկել է Ալիևի հռետորաբանությունը, եթե հիշենք, որ բոլորովին […] ...

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

22:36 10.04.2025

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ ...

Ակտիվ համագործակցությունը՝ գնահատանքի արժանի. պարգևատրվել է 33 ծառայող. ՆԳՆ

22:29 10.04.2025

Ակտիվ համագործակցությունը՝ գնահատանքի արժանի. պարգևատրվել է 33 ծառայող. ՆԳՆ

Ապրիլի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Այն կազմակերպվել էր «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» իրավական հասարարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Կարևորելով ոստիկանություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը, անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման գործում ոստիկանության դերը՝ ՆԳ նախարարության, Պարեկային ծառայության, ՀՈԳՎ և ՔՈԳՎ Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների 33 ծառայողներ, «Ոստիկանության օրվա» […] ...

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը գործուղվում է Սանկտ Պետերբուրգ

22:21 10.04.2025

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը գործուղվում է Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների աշխատանքներին։ Այս մասին նշվում է ԱԺ նախագահի ստորագրված կարգադրության մեջ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Գեղամ Նազարյանը։ ...

BACK_TO_TOP