Ոչ ֆորմալ կրթության հնարավորություն՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+12.09 oC

Ոչ ֆորմալ կրթության հնարավորություն՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

16:39 08.05.2024

ՀՀ ԿԳՄՍՆ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Կապան համայնքների (համայնքների թիվը կարող է ընդլայնվել), այդ թվում արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար: Ծրագրի նպատակն է ստեղծել պայմաններ Սյունիքի մարզի երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) մասնագիտական կողմնորոշման ներուժի զարգացման, կարիերայի աջակցման համար:

Ծրագրի կրթական բաղադրիչը ներառում է հետևյալ դասընթացները՝

Կոշտ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ մասնագիտական աճի համար.

  1. Աշխատանքային ոլորտի անհատական իրավական ակտերի նախապատրաստումը և դրանց կիրառման առանձնահատկությունները (իրավաբանական տեխնիկա) (30 ժամ, առկա, մայիս – հունիս)
  2. Կադրային հաշվապահություն (20 ժամ, առկա, հունիս)
  3. IT Project Management (33 ժամ, հեռավար, հունիս – հուլիս, մասնակցության նախապայմանը՝ հարցազրույց և անգլերենի B1 մակարդակ)
  4. Մենեջմենթ (20 ժամ, հեռավար, հունիս – հուլիս)
  5. Գնումների գործընթացի կազմակերպում (30 ժամ, առկա, օգոստոս)

Ճկուն հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ անձնային աճի համար (գործատուների կողմից պահանջված ճկուն հմտություններ).

  1. Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին (5 ժամ, առկա, հունիս)
  2. Ընդհանուր անգլերեն (60 ժամ, առկա, հունիս – հուլիս, մակարդակը՝ B1, մասնակցության նախապայմանը՝ A2 արդյունք ապահովող նախաթեստ)
  3. Մեդիագրագիտություն (15 ժամ, առկա, հունիս)
  4. Թվային հմտություններ (30 ժամ, հեռավար, հուլիս, նախապայմանը՝ մասնակիցները ունեն ՏՀՏ անհրաժեշտ նախնական գիտելիքներ)
  5. Ընդհանուր անգլերեն (30 ժամ, առկա, հուլիս – օգոստոս, մակարդակը՝ A2, մասնակցության նախապայմանը՝ A1 արդյունք ապահովող նախաթեստ)
  6. Թիմային աշխատանք և առաջնորդություն (10 ժամ, հեռավար, հուլիս)
  7. Թվային հմտություններ (30 ժամ, առկա, սեպտեմբեր, նախապայմանը՝ մասնակիցները ունեն ՏՀՏ անհրաժեշտ նախնական գիտելիքներ)
  8. Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (5 ժամ, առկա, սեպտեմբեր)
  9. Սթրեսի կառավարում (5 ժամ, առկա, սեպտեմբեր)

Դիմել կարող են 16-35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Սյունիքի մարզում և չեն հանդիսանում նույն միջոցառման 2022 և 2023 թվականների շրջանավարտներ:

Ծրագրին մասնակցելու համար անհարժեշտ է գրանցվել հետևյալ հղումով https://forms.gle/5kuW8FZr9YXEmi357

Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի մայիսի 19-ը (լրացուցիչ ընդունելության հնարավորությամբ):

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Գորիսի պետական համալսարան (3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90 (Ա. Դինունց), 098-19-67-14 (Ա. Գալստյան), էլփոստ՝ [email protected], fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP