Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+14.09 oC

Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

11:05 08.05.2024

Ամերիկայի Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզման հետեւանքով զոհված վեցերորդ մարդու մարմինը ջրից դուրս է բերվել։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իշխանություններին։

«Փրկարարները հայտնաբերել են վեցերորդի դին և ենթադրվում է, որ վերջին մարդն է, որը զոհվել է մարտի 26-ին Բալթիմորի կամրջի փլուզման հետևանքով», – ասվում է պորտալում:

Մահացածը Բալթիմորից 37-ամյա Խոսե Մինոր Լոպեսն է: Հեռուստաալիքը պարզաբանել է, որ նա երեք երեխա ունի, իսկ Լոպեսը եղել է ընտանիքի հիմնական կերակրողը։

Բալթիմորում մարտի 26-ին փլուզվել է ավտոմայրուղու կամուրջը, ինչի հետևանքով մի քանի մեքենաներ ջուրն են ընկել։ Փլուզման պատճառը Dali նավն է եղել, որը բախվել է կամրջի հենարանին և կորցրել կառավարումը։ Անձնակազմը նախապես զգուշացրել է իշխանություններին հնարավոր բախման մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.04.2025

SHANTNEWS

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

17:54 09.04.2025

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

17:48 09.04.2025

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...

«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

17:42 09.04.2025

«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։ ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետ

17:37 09.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետ

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

17:30 09.04.2025

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...

BACK_TO_TOP