21:54 04.05.2024
Չինացի գիտնականները ստեղծել են նյութի նոր տեսակ՝ կենդանի բույսերի բջիջները սինթետիկ մատրիցայի մեջ ներառել և բաղադրությունը որպես թանաք օգտագործել 3D տպիչի համար: Հետազոտությունը հրապարակվել է ACS Central Science (ACS CS) գիտական ամսագրում:
Թիմը խառնել է ծխախոտի բույսերի բջիջները ժելատինի և հիդրոգելի միկրոմասնիկների հետ, որոնք պարունակում են Agrobacterium tumefaciens բակտերիա, որը սովորաբար օգտագործվում է ԴՆԹ-ի հատվածները բույսերի գենոմներ տեղափոխելու համար:
Այս խառնուրդն օգտագործվել է տպագրելու համար 3D տարբերակով այնպիսի բաներ, ինչպիսիք են ցանցերը, ձյան փաթիլները, տերևները: Տպագրված նյութերի հիդրոգելը այնուհետև ուժեղացրել են կապույտ լույսով` ամրացնելով դրա կառուցվածքը: Հաջորդ 48 ժամվա ընթացքում բակտերիաները ԴՆԹ-ն փոխանցել են աճող ծխախոտի բջիջներին:
Հաջորդ քայլում նյութերը մշակվել են հակաբիոտիկներով՝ բակտերիաները վերացնելու համար: Հետագա շաբաթներին, երբ բույսերի բջիջները աճել են և բաղադրությամբ բազմացել, նրանք սկսել են արտադրել սպիտակուցներ, որոնք ծրագրավորված են եղել փոխանցված ԴՆԹ-ով:
Ինչպես ցույց է տվել փորձը, ներմուծված ԴՆԹ-ն թույլ է տվել ծխախոտի բջիջներին արտադրել կանաչ լյումինեսցենտ սպիտակուցներ կամ բետալաիններ՝ կարմիր կամ դեղին բուսական պիգմենտներ, որոնք գնահատվում են որպես բնական ներկանյութեր և սննդային հավելումներ:
Հետազոտողների կարծիքով՝ կենդանի օրգանիզմների հատկություններով և ոչ կենդանի նյութերի կայունությամբ ու դիմացկունությամբ նյութերը կարող են օգտագործվել բույսերի մետաբոլիտների կամ դեղագործական սպիտակուցների արտադրության համար։
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...