Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ահաբեկչական խմբավորման ռազմակայան են ոչնչացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ահաբեկչական խմբավորման ռազմակայան են ոչնչացրել

15:33 10.10.2017

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են արևմունքից Սիրիայի Դեր Զոր նահանգ ներխուժած ահաբեկչական խմբավորություների անդամների ու մեծ քանակությամբ զրահատեխնիկա, հայտնում է Rambler-ը: Պաշտոնապես հաստատվել է 34 ահաբեկչի, խոշոր տրամաչափի զենքերով 5 ամենագնացի և զինամթերքի 2 մեքենաների ոչնչացման մասին տեղեկությունը:

«Այս գիշեր անօդաչու սարքերի միջոցով կատարված հետախուզման արդյունքում Մեյադին շրջանում՝ Եփրատ գետի արևելյան ափին, ահաբեկիչների մեծ ռազմակայան ենք հայտնաբերել: Այնտեղ հրետանային և տանկային ստորգետնյա պահեստներ են եղել, իսկ ստորգետնյա թունելներում՝ Ալժիրից ու ԱՊՀ այլ երկրներից եկած մեծաթիվ ահաբեկիչներ»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Հաղորդվում է, որ վերջին ժամերին ռուսական ռազմաօդային ուժերը 182 հարված են հասցրել ահաբեկիչների ուղղությամբ:  

Կոնոշենկովը նշել է, որ թիրախը ոչնչացնելու համար հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել միանգամից երկու զույգ «Սու-34» ռմբակոծիչների միջոցով, որոնք թիրախին անընդմեջ 14 հարված են հասցրել:

Օբյեկտիվ վերահսկողության միջոցներով հաստատվել է 4 տանկի, հետևակի մարտական երեք մեքենաների, խոշոր տրամաչափի զենքերով 9 ամենագնացների ու 2 հրթիռային համակարգի ոչնչացման մասին տեղեկությունը:

Հաղորդվում է նաև ավելի քան 50 սպանված ահաբեկչի մասին:

Եվս 30 ահաբեկիչ մնացել է խցանված թունելներում: «Սու-34» կործանիչի կրկնակի հարվածի արդյունքում ոչնչացվել է նաև նրանց օգնության եկած ևս 20 գրոհային:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

BACK_TO_TOP