Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես:

Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն 78 ադրբեջանական ընտանիքներ, այսինքն՝ մոտ 500 հոգի: Եվ առաջին հերթին բնակեցումը սկսվելու է Ստեփանակերտի Կրկժան թաղամասից:

Նշեմ, որ Կրկժանում իսկապես ժամանակին ադրբեջանցիներ ապրել են, բայց մեծամասնություն երբեք չեն կազմել: Այնտեղ այժմ հատուկ շենքեր են կառուցվում:

Ինչ վերաբերում է Շուշիին, այնտեղ բնակեցումը կարելի է ասել արդեն մեկնարկել է: Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Քերիմովը ասել էր, որ Շուշիում մայիսին կսկսվի զանգվածային բնակեցումը: Այնտեղ 23 բազմաբնակարան շենքեր են կառուցվում, հավանաբար շինաշխատանքներն արդեն ավարտվել են:

Իլհամ Ալիևը ժամանակին ասել էր, որ մինչև 2026թ.-ի ավարտը Ղարաբաղում 140.000 ադրբեջանցի է ապրելու:

Մշակվել է հատուկ պետական ծրագիր, այն կոչել են «Մեծ վերադարձ», որի շտաբը ղեկավարում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, և հատուկ 17 աշխատանքային խումբ է գործում այդ շտաբի ներքո: Այս տարվա պետական բյուջեով գրեթե 2.5 մլրդ դոլար է հատկացվել այդ ծրագրի իրականացման համար, իսկ պատերազմից հետո մոտ 7 մլրդ դոլար է նույն նպատակին ծառայում:

Այդ ամենի նպատակը մեկն է՝ բացառել Արցախ հայերի հնարավոր վերադարձը, մի բան, ինչը Ադրբեջանի ստանձնած պարտավորությունն է, որը բխում է Միջազգային դատարանի վճռից, և այժմ Ադրբեջանի իշխանություններն արդեն հիմք են ապահովում՝ այդ պարտավորությունը չկատարելու համար»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Իսկ հայերի թողած տների ճակատագիրը ինչպիսի՞ն է լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլորիդայում տղամարդը ձերբակալվել է NYSE բորսան պայթեցնելու պլանավորման մեղադրանքով

22:24 21.11.2024

Ֆլորիդայում տղամարդը ձերբակալվել է NYSE բորսան պայթեցնելու պլանավորման մեղադրանքով

30-ամյա Հարուն Աբդուլ Մալիկ Յեները ձերբակալվել է Ֆլորիդայում, ՀԴԲ-ն նրան մեղադրանք է առաջադրել Գոհաբանության տոնից մեկ շաբաթ առաջ Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքը պայթեցնելու պատրաստության մեջ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Հարավային Ֆլորիդայի շրջանային դատարան ներկայացված հետախուզական գործակալության փաստաթղթերը։ Նա մեղադրվում է բորսայի շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրելու և այն հեռահար պայթեցնելու փորձի մեջ։ Յեները առաջին […] ...

Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ. Հոլանդ

22:16 21.11.2024

Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ. Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հույս է հայտնել, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ «Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նա ինձ համար շատ կարևոր մարդ է եղել առաջին երկուսուկես տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ նա ավելի երկար կմնա։ Ինձ շատ է դուր գալիս Պեպը և […] ...

Արևմտյան հրթիռների հարվածներից հետո հակամարտությունը ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր․ Պուտին

22:08 21.11.2024

Արևմտյան հրթիռների հարվածներից հետո հակամարտությունը ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ի երեկոյան, դիմել է ռուսներին՝ Ուկրաինային հարվածելու համար Ռուսաստանի զինված ուժերի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման մասին լուրերից հետո։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան հեռահար զինատեսակներ են կիրառվել։ Սակայն հակառակորդի հարվածները նպատակին չեն հասել։ «Շարունակելով Ուկրաինայում Արևմուտքի կողմից հրահրված հակամարտության սրման կուրսը, ԱՄՆ-ը և […] ...

SHANTNEWS

22:00 21.11.2024

SHANTNEWS

Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման

21:55 21.11.2024

Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման

«Սուոնսիի» նախկին ֆուտբոլիստ Կաուսո Դարամեն ազատազրկվել է՝ դեռահասի վրա հարձակման և կողոպուտի համար։ Mirror-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսի 12-ին։ Կաուսո Դարամեն դանակով դաժան հարձակման է ենթարկել դեռահասին՝ գողանալով վերջինիս ոսկե շղթան և թևնոցը։ Տուժածը, որի անունն է Էվանս, դեպքի վայրում եղել է ընկերոջ հետ: Դարամեն սկսել է հետապնդել նրանց՝ բղավելով․ «Ես […] ...

Արարատի մարզում նոր տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն

21:48 21.11.2024

Արարատի մարզում նոր տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն

Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արարատի մարզում. պետությունը սատար է կանգնում, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Աշխույժ համայնքային կյանք, կրթական հնարավորություններ, տարբեր ոլորտներում աշխատանքային հնարավորություններ և առողջապահական որակլյալ ծառայություններից օգտվելու հասանելիություն։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP