13:58 10.09.2018
Երևանի ավագանու ընտրությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դասավորումների, վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նա խուսափեց կանխագուշակել` հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն:
«Հնարավորություն կա, որ հետագայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը, մասնավորապես` «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», որոնք բնական դաշնակիցներ են և գաղափարական առումով միմյանց շատ մոտ են, մեկ թիմով գնան, բայց չի բացառվում, որ առանձին էլ գնան: Այդ ամենը կախված է ուժերի հնարավորությունից: Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կարողանում է մեծ քվե վերցնել, ապա ես անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ դու փոքր ես, քո ձայնի հնարավորությունը քիչ է, այնքան, որ մտել ես պատեհապաշտության ու պաշտոնի համար»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց` եթե խնդիր առաջանա, որ ժողովուրդը ուզում է համախմբում, ապա այն քաղաքական կուսակցությունները, որ նույն գաղափարն ունեն, կմիավորվեն, կփորձեն համագործակցել, ինչպես «Ելք» դաշինքի ժամանակ, որի կազմում բոլորն էլ, ընդհանուր առմամբ, մինչև 5 000 անդամ ունեցող կուսակցություններ էին, գնահատեցին իրենց ներուժը և միավորվեցին:
«Եթե լինի նման պահանջարկ, միանշանակ մենք և ոչ միայն մենք, կփորձենք համագործակցել, եթե հանրությունը բավարարված կզգա «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունից, նրա կադրային քաղաքականությունից, և ժողովուրդը կունենա այն վստահությունը գործող վարչապետի հանդեպ, ինչ հիմա ունի, «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կգնա, մենք և «Լուսավոր»-ը միասին, ինչպես այսօր»,- նշեց Սարգսյանը:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...