13:09 10.09.2018
Ինտերնետ-դատարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաքում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ինտերնետ-դատարանը Չինաստանի տարածքում արդեն երկրորդն է:
Դատարանն աշխատելու է հետևյալ սկզբունքով՝ «գործի ընդունում և քննություն ինտերնետի միջոցով»: Դա նշանակում է, որ շահագրգիռ անձը պարտավոր չէ անձամբ ներկա գտնվել դատարանում: Բոլոր դատական ընթացակարգերը, սկսած հայցի ներկայացումից ու գործ հարուցելուց, կարելի է իրականացնել գերատեսչության կայքում: Իսկ գործի լսումները և դատավճռի հայտնումը նույնպես տեղի են ունենալու առցանց՝ իրական ժամանակում հեռարձակման միջոցով:
Բացի դրանից՝ պեկինյան ինտերնետ-դատարանն այնպիսի ծառայություն է մատուցելու, ինչպիսիք են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգնությամբ ռիսկերի գնահատումը, դիմումի ավտոմատ ներկայացումը, ներկայացված փաստաթղթերի օպերատիվ ուսումնասիրությունը, ինչը հայցվորին հնարավորություն կտա տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ փաստաթղթեր են պակասում:
Դատարանի գործունեության հիմնական ուղղվածությունը կլինի այնպիսի գործերի ուսումնասիրությունը, որոնք կապված են առցանց առևտրում խարդախությունների, առցանց պարտատիրական պայմանագրերի, համացանցում հեղինակային իրավունքների խախտման դեպքերի, դոմեյններին առնչվող վեճերի հետ:
Դատարանում այս պահին 38 դատավոր է աշխատում:
Չինաստանում առաջին ինտերնետ-դատարանը բացվել էր 2017թ. օգոստոսին, Հանչժոու քաղաքում:
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...
16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...